Երկամսյա ժամկետում նոր դատավոր «պատրաստելու» քաղաքականությունը հարվածելու է արհեստավարժ դատավորներ ունենալու հանրային շահին. Արա Զոհրաբյանը` առաջարկվող փոփոխությունների մասին

article-image

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏՔԱՅԼԸ

Ինչպես գիտեք, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է՝

- մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն արտահերթ կարգով նշանակվող նոր դատավորներից կամ «վեթթինգ» անցած գործող դատավորներից.

- ավելացնել դատավորների թվակազմը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 21-ով, իսկ վերաքննիչ քրեական դատարանում 3-ով.

- նոր դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացնել երկամսյա ժամկետում:

Այս նախագծային փաթեթը խնդրահարույց է և չի պարունակում բավարար հիմնավորում:

Մասնավորապես,

- երկամսյա ժամկետում նոր դատավոր «պատրաստելու» քաղաքականությունը հարվածելու է արհեստավարժ դատավորներ ունենալու հանրային շահին.

- Երևան քաղաքում մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը միայն «նոր դատավորներին» (այդ թվում՝ վեթթինգ անցած) վերապահելու մոտեցումը  կարող է բացատրվել միայն քաղաքական բաղադրիչով, որը նպատակ է հետապնդում ավելի վերահսկելի դարձնել հատկապես կալանքի սանկցիաների մասով դատավորների որոշումները, որոնք վերջին շրջանում իշխանահաճո չեն:

Հիշեցնեմ, որ գործող իրավակարգավորումներով դատավորի թեկնածուի ուսումնառության նվազագույն ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս:

Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն