Իրավաբաններն ապօրինի են համարում Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում, ֆեյսբուքն էլ հիշում է նրա դղյակներն ու «Մատաղիսի» գործը»

article-image

Այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ  ԲԴԽ անդամի պաշտոնում խմբակցությունը առաջադրել է նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ 

Իրավապաշտպանները և փաստաբանները անդրադարձել են Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելու հարցի անհնարիությանը,  ինչպես նաև վերհիշել են նրա անցյալը՝ «Մատաղիսի գործը», «Մանումենտի դղյակները» և անցած քաղաքական ճանապարհը:

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Գագիկ Ջհանգիրյանը ակնհայտորեն չի համապատասխանում ԲԴԽ անդամին ներկայացվող պահանջներին՝ 65 տարեկան է, մինչդեռ ԲԴԽ անդամ կարող է ընտրվել 63 տարեկանը չլրացած անձը:

«Ազգային ժողովի ուսապարկերն այսօր, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդիպել են մի մարդու հետ, որն ակնհայտորեն չի համապատասխանում ԲԴԽ անդամին ներկայացվող պահանջներին՝ 65 տարեկան է, մինչդեռ ԲԴԽ անդամ կարող է ընտրվել 63 տարեկանը չլրացած անձը։

Ինչպե՞ս են լուծելու այս փոքրիկ անհամապատասխանությունը։

Իմ տեղեկություններով՝ չեղյալ են ճանաչելու այդ մարդու կենսագրության 2000-2008 թվականների հատվածը, երբ նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել «նախկինների» իշխանության բարձր էշելոններում, և այդ մարդուն հայտարարելու են 57 տարեկան։

Շատ հնարամիտ լուծում է»,- գրել է Մելիքյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշել է, որ «ընտրակեղծիք» երևույթը ներդրած Գագիկ Ջհանգիրյանին Նիկոլ Փաշինյանը առաջարկում է ԲԴԽ անդամ դառնալ:

«Երրորդ հանրապետությունում ընտրակեղծիք երևույթը ներդրող մարդուն նիկոլն առաջարկում է դառնալ ԲԴԽ անդամ: Ու այսքանից հետո արդար ընտրությունների մասին պետք է լոլոներ կարդան: Չնայած այս ի՞նչ բարձր թեմաներից եմ ես խոսում

Հ.Գ. Ի դեպ ԲԴԽ անդամն ունի դատավորի կարգավիճակ, իսկ դա նշանակում է, որ 66 տարեկան Գագիկ Ջահանգիրյանը ընտրվելուց մի քանի րոպե հետո, համաձայն օրենքի, կգնա թոշակի»,- գրել է Քոչարյանը:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է, որ  Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը չի համապատասխանում Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջներին:

«Ի՞նչպես է Գագիկ Ջհանգիրյանը առաջադրվում որպես ԲԴԽ անդամի թեկնածու, եթե նրա թեկնածությունը չի համապատասխանում Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի պահանջներին»,- գրել է Հայրապետյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշել է, որ  Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ:

«ԴԵՊԻ «ԻՐԱՎԱԿԱՆ» ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տարածված տեղեկությունը հաստատվեց՝ ԲԴԽ թափուր տեղի թեկնածու է առաջադրվում Գագիկ Ջհանգիրյանը։  Որևէ մեկը կասկածու՞մ է, որ նա «կընտրվի»։ Իհարկե «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունների անդամները խրոխտ հարցեր կտան և բոցաշունչ ելույթներ կունենան, ապա, հավանաբար չեն մասնակցի քվեարկությանը, բայց․․․ի՞նչ, սահմանադրությամբ նախատեսված «որակյալ մեծամասնությունը»  «Նիկոլի քայլի» ձեռքում է։

Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։ Եվ շուտով Գագիկ Ջհանգիրյանը կդառնա, ներեցեք «կընտրվի» ԲԴԽ նախագահ։

Տեղեկանք․ Գագիկ Ջհանգիրյանը 1995 թ․ եղել է  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահը։ Իրականում, բոլորին է հայտնի,  որ ԿԸՀ նախագահ Ռոբերտ Ամիրյանը ոչինչ չէր որոշում և ԿԸՀ-ի տեր ու տնօրենն իրականում Գագիկ Ջհանգիրյանն էր։ Եվ հենց 1995թ․ սկիզբ դրվեց ընրակեղծիքների արատավոր պրակտիկային։ Լավագույնս իրականացնելով «ընտրությունները», հետագայում Ջհանգիրյանը նշանակվեց զինվորական դատախազ։ Այդ տարիներին նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ։ Հայտնի են բազմաթիվ խոշտանգումներով «ձեռք բերված» ապացույցներ, նրա պաշտոնավարման տարիներին։ Միայն հայտնի «Մատաղիսի» գործը կարծում եմ բավարար է։ Հետագայում, նշանակվելով գլխավոր դատախազի տեղակալ, պահպանեց «քաղաքական չեզոքությունը» և  2008թ․ միացավ քաղաքական  ընդդիմությանը։ 2012թ․արդեն որպես դասական քաղաքական գործիչ դարձավ պատգամավոր։

Այսպիսով, Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածությունը լիովին համապատասխանում է իրավաբան գիտնականի բարձր կոչմանը, զերծ քաղաքական գործունեությունից,անբասիր կենսագրությամբ, զերծ  կոռուպցիայից և ամենակարևորը՝ բացարձակապես որևէ կապ չունենալով «նախկին, հանցավոր,  թալանչի» ռեժիմի հետ»,- գրել է Իշխանյանը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է, որ 65 տարեկան լրացած մարդուն ԲԴԽ անդամ ընտրելը ոչ մի աղերս չունի օրենքի և օրինականության հետ: 

«Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնությունը կազմող անդեմ և դավաճանի ճոռտ խմբակցությունը, որին ժամանակն է անվանել ՀՀ ԱԺ Միլլի մեջլիս, այսօր առաջարկել է 65 տարեկան մարդու դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Կոնկրետ անձին չեմ անդրադառնում, քանի որ նիկոլ-վարչապետի դեպքում ով ասես, ինչ պաշտոնի ասես կարող է նշանակվել Հայաստանում:

Դատական օրենսգրքի 80 հոդվածը ունի այսպիսի մի կարգավորում՝

9. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Այսինքն, սովորական մարդկային, ոչ քայլարաստական մեկնաբանությամբ պետք է հասկանալ, որ եթե մարդը օրենսգրքով նախատեսված մի որևէ հիմքով չի կարող լինել դատավոր, ուստի ԱԺ-ն չի կարող նրան ընտրել ԲԴԽ անդամ:

Հաջորդիվ՝ դատական օրենսգրքի 113 հոդվածը նախատեսում է, որ անձը հանվում է դատավորի թեկնածուի հավակնորդի և դատավորի թեկնածուի ցուցակներից, եթե լրացել է նրա 63 տարեկանը, այսինքն՝ չի կարող նշանակվել/լինել դատավոր: Էլ չեմ ասում, որ դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարեկանը, այսինքն՝ թե 63 տարեկանը, թե առավելևս 65 տարեկանը չեն կարող դառնալ դատավոր:

Այս պայմաններում 65 տարեկան լրացած մարդուն ԲԴԽ անդամ ընտրելը ոչ մի աղերս չունի օրենքի և օրինականության հետ, պարզապես հերթական նիկոլությունն է»,- գրել է Աթանեսյանը:

Տիգրան Մազմանյանը գրել է. «Ամբողջ օրը գոռում են հնին վերադարձ չի լինելու, բայց ինչքան հին կար հետ բերեցին»:

Քրիստինա Նազարյանը գրել է. 

«Երբ «մանումենտում դղյակ» արտահայտություն օգտագործողները չեն տեսնում միստեռ Ֆիկսի (այսուհետ Գ. Ջհանգիրյան) մոնումենտի դղյակը, առնվազն ցանկություն է առաջանում այդ դղյակով հարվածել նրանց բութ գլուխներին:

 Հասկանալի է թե դա ինչու չի տեսնում թուրքի կլոունը, որը խախտելով օրենքը ուզում է խցկել միստեռ Ֆիկսին  ԲԴԽ,  բայց մնացածը՞:

«Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ և իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել  «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, և այդ տարածքում տեղակայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը: Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել»:

Սա politik.am կայքում տպագրված հոդվածից հատված է, որտեղ անձամբ ես «անկաշառ» բառը չակերտների մեջ կվերցնեի»:

Դերենիկ Մալխասյանը գրել է.

«Գագիկ Ջհանգիրյանը նո՞ր է, նախկի՞ն է, թե՞ ապագա է:

Հ.Գ

Մոնումենտի դղյակներից նորություն կա՞»:

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրել է.

«Թե բա Նոր Հայաստան, պայքար կոռուպցիայի դեմ ու… Գագիկ Ջհանգիրյան։ Դուք լրիվ անասուն եք, դավաճաններ»:

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը նշել է, որ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությամբ նաև կխախտվի սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականությունը արգելող նորմերը: 

«ԿԴԻՄԻ ԱՐԴՅՈ՞Ք ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ։

Երկու օր է երկրում ակտիվ քննարկվում է ԱԺ ի կողմից նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին  ԲԴԽ անդամ ընտրելու մասին տեղեկությունը։

Ի դեպ այդ թեմայով քննարկումը ԱԺ ում այսօր է։

Գագիկ Ջհանգիրյանի անձի դեմ ոչինչ չունենալով ամեն դեպքում նշեմ, որ նրա ընտրությունը ԱԺ ում ամբողջովին ապօրինի է, քանի որ վերջինս արդեն 66 տարեկան է, իսկ օրենքը և սահմանադրությունը դատավորների համար պաշտոնավարման առավելագույն շեմ նախատեսում է 65 տարին։

Հիշեցնեմ, որ ըստ օրենքի ԲԴԽ ն կարգապահական վարույթի ժամանակ հանդես է գալիս որպես դատարան, իսկ ԲԴԽ անդամը որպես դատավոր։

Գագիկ Ջհանգիրյանի ընտրությամբ նաև կխախտվի սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականությունը արգելող նորմերը, քանի որ կստացվի, որ ԲԴԽ անդամներից հինգը պետք է պաշտոնավարեն մինչև 65 տարեկան, իսկ մյուս հինգը դրանից ավել, որը որ անընդունելի է։

Գտնում եմ, որ եթե այնուամենայնիվ ԱԺ ն կրկին խախտի օրենքը և Գագիկ Ջհանգիրյանին այնուամենայնիվ ընտրի ԲԴԽ անդամ, ապա ԲԴԽ ն պարտավոր է դադարեցնել նրա լիազորությունները պաշտոնավարման տարիքը լրացած լինելու հիմքով, եթե ԲԴԽ ն դա չանի, ապա ինքը կխախտի օրենքը։

Այդ դեպքում Գագիկ Ջհանգիրյանը պետք է վիճարկի ԲԴԽ որոշումը վարչական դատարանում և ի թիվս այլոց ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է լինելու որ նա 66 տարեկան է այլ ոչ թե 65։

Ի դեպ միանգամից պատասխանեմ նաև այն պնդումներին, որ Գագիկ Ջհանգիրյանը այնուհետ կարող է ընտրվել նաև ԲԴԽ նախագահ։ Օրենքով դա նույնպես անհնար է, քանի որ տվյալ ժամանակահատվածում ԲԴԽ նախագահ կարող է ընտրվել միայն դատավորը, իսկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ դատավոր դառնալու համար ըստ օրենքի պետք է ավարտի դատական ակադեմիան, որը որ չի ավարտել։

Ինչևէ սպասենք զարգացումներին և տեսնենք թե արդյոք պրոֆեսիոնալ իրավաբան Գագիկ Ջհանգիրյանը թույլ կտա արդյոք ԱԺ  Իմ քայլը խմբակցությանը իրեն ներքաշի այս անգրագետ գործնթացի մեջ, իսկ եթե դա թույլ տա ապա իր ԲԴԽ անդամր իր լիազորությունները դադարեցնելուց հետո կդիմի արդյոք Վարչական Դատարան»։

Բազմաթիվ զինվորական գործերով զոհված զինծառայողների ծնողները Գագիկ Ջհանգիրյանին մեղադրել ու մեղադրում են քրեական գործերը կոծկելու, զինվորների մահվան հանգամանքները խեղաթյուրելու մեջ։ Այս մասին «Փաստինֆո»֊յի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Հասկանալի չէ, թե ինչ հակակշիռների մասին են խոսում իշխանությունները, ԲԴԽ֊ում հակակշիռ ստեղծելը ո՞րն է, այդ մարմնում որևէ մեկը չպետք է լինի որևէ մեկի յուրայինը, այնտեղ պետք է լինեն բացառապես իրենց գործառույթներն իրականացնող մարդիկ, ոչ թե՝ յուրայիններ։ Հատկապես հեղափոխությունից հետո ենթադրվում է, որ պետք է գաղափարական փոփոխություն լինի, ոչ թե՝ յուրայինների կամ ոչ յուրայինների։ Այդ մոտեցումն ինձ համար հասկանալի չէ, մտավախություն ունեմ, որ մենք վերադառնում ենք վատագույն ավանդույթներին, որոնք ունեցել ենք ՀՀԿ֊ի ժամանակ»,֊ նշեց Կարապետյանցը՝ հավելելով, որ եթե Գագիկ Ջհանգիրյանին փորձում են որպես հակակշիռ ներկայացնել Վարդազարյանին, ապա նշանակում է, որ փորձում են յուրայիններ և ոչ յուրայիններ գտնել համակարգում։ Ըստ Կարապետյանցի՝ դա պայմանավորված է դատական համակարգի բարեփոխումների բացարձակ տապալմամբ, որովհետև այն պրեսկոտը, որն առաջարկվեց և անվանվեց բարեփոխում, պարզվեց, որ այս բարեփոխումները չեն աշխատել, ինչպես և կանխատեսվում էր»֊ նշել է  Կարապետյանցը։

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն