Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 24 ցուցարար բերման է ենթարկվել

article-image

Այսօր վաղ առավոտից դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Երիտասարդներին հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատը և մուտք գործել նախարարության շենք, որտեղ նրանք նստացույց էին իրականացնում և ոստիկաններին հորդորում կանչել Արայիկ Հարությունյանին։

Ոստիկանությունը գործողություն իրականացրեց և բռնություն գործադրելով դուրս բերեց նախարարության տարածքում նստացույց իրականացնող երիտասարդներին։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ անդամ երիտասարդներից 24 անձ, ինչպես նաև՝ AntiFake.am լրատվականի օպերատոր Իշխան Խոսրովյանը, բերվել են ոստիկանության կենտրոնական բաժին: Այս մասին AntiFake.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

«Նրանք բերվել են ոստիկանություն՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով», - փոխանցեցին ոսիկանությունից։

Թարմացում. Ոստիկանության բաժանմունք բերված անձանցից 19-ը գտնվում է ոստիկանության կենտրոնական, իսկ 5-ը՝ Էրեբունու բաժնում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն