Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամը գերիների թեման ծաղրող գրառում է արել

article-image

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը գերի ընկնելու վերաբերյալ ծաղրական գրառում է կատարել Ֆեյսբուքում:

Գրառման մեջ վերջինս նշել էր. «Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու»:
 

 

Մնացականյանի գրառման առնչությամբ իրավացիորեն վրդովված քաղաքացիները հիշել են, որ վերջինս «հայտնի» է դարձել «Հայավտոկայարան» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, երբ իր աշխատավարձը 120 հազար դրամով բարձրացրեց՝ այն 350 հազար դրամից դարձնելով 470 հազար դրամ, ու ինքն իրեն կրկնակի պարգևատրեց։

Ապաշնորհ կառավարմամբ գերիների վերադարձի խնդիրը չկարգավորողները, փաստորեն, այնքան ուրախ են, որ գերի ընկնելու մասին կատակներ են անում ու հրճվում: Սա անարգանք է օր ու գիշեր իրենց որդիներին գերությունից վերադառնալուն սպասող ծնողների նկատմամբ, որոնք, տարատեսակ տեսանյութեր դիտելով, ականատես են եղել իրենց զավակների տանջանքներին:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն