Աննա Հակոբյանն ու դուստրը խիստ գաղտնի պայմաններում Մոսկվա՞ են մեկնել. վարչապետի խոսնակն ու Աննա Հակոբյանի օգնականը ոչ մեկնաբանում են, ոչ էլ հերքում

article-image

Վերջին շրջանում մամուլում և համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ առաջիկայում Մոսկվա է մեկնելու: Տեղեկություններ էին պտտվում այն մասին, թե վերջիններիս մեկնումը կապ ունի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետ:

Այսօր՝ հունվարի 14-ին, նույն աղբյուրները պնդում են, որ Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը խիստ գաղտնի այցով մեկնել են ՌԴ: Հաղորդվում է, որ վերջիններիս ուղեկցել են մեկ տասնյակից ավելի անվտանգության զինված աշխատակիցներ: Լուրեր են տարածվում, որ Աննա Հակոբյանը ՌԴ է մեկնում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցով: 

Լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով AntiFake.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Հարցադրմանը, թե համապատասխանու՞մ են արդյոք իրականությանը Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի Մոսկվա մեկնելու մասին լուրերը, և եթե այո, ապա ո՞րն է այցի նպատակը, Մանե Գևորգյանն ասաց. «Ես, ճիշտն ասած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն եմ, եթե դուք որևէ հարցեր ունեք` կապված տիկին Հակոբյանի հետ, կխնդրեմ, որ կապ հաստատեք իր աշխատակիցներից որևիցե մեկի հետ: Շնորհակալություն», ինչից հետո Գևորգյանն անջատեց զանգը:

Բնականաբար, տեղյակ լինելով, որ Մանե Գևորգյանը վարչապետի խոսնակն է, նախքան իր հետ կապվելը մենք փորձել էինք կապվել նաև Աննա Հակոբյանի աշխատակիցների հետ, սակայն՝ ապարդյուն:

Աննա Հակոբյանի օգնական Ալինա Կարապետյանը երկար ժամանակ մեր զանգերին չպատասխանելուց հետո հաղորդագրությամբ խնդրեց իրեն հայտնել, թե ինչ նպատակով է զանգեր ստանում: Ստանալով համապատասխան հարցադրումը՝ նա ո՛չ նամակին ու զանգերին պատասխանեց, ո՛չ էլ հետ զանգահարեց:

Փաստենք, որ թե՛ Մանե Գևորգյանը, թե՛ Աննա Հակոբյանի օգնականը խուսափեցին խոսել տարածված լուրերի մասին, միևնույն ժամանակ չհերքելով դրանց իսկությունը:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն