2020թ. ԿԳՄՍՆ աշխատակիցներին տրվել է շուրջ 275 միլիոն դրամի պարգևավճար

article-image

2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:

AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ նախարարությունում «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով տարեկան գումարը կազմել է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 13.61 %-ը` 200.905.200 դրամ, իսկ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով տարեկան գումարը կազմել է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 7.15 %-ը` 105.481.900 դրամ:

Կառույցից հայտնել են, որ բոլոր աշխատակիցների հոկտեմբեր ամսվա պարգևավճարների ֆոնդը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է 30 միլիոն դրամ։ Իսկ հոկտեմբերի 12-ին նախարարության ղեկավար կազմը հիմնադրամին փոխանցել է ևս 1.411.700 դրամ։

Այսպիսով՝ 2020 թվականին ԿԳՄՍՆ աշխատակիցներին հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 274.975.400 դրամ, որը համարժեք է մոտ 573 հազար դոլարին։

Հարցման պատասխանը՝ ստորև.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն