Արթուր Դավթյանը Մոսկվա է մեկնել ընտանիքով, ժամանցն անցկացրել է մոսկովյան թանկարժեք ռեստորաններում ու առևտրի կենտրոններում. Mediaport

article-image

Mediaport-ի տեղեկություններով՝ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ հանդիպելու համար Մոսկվա մեկնած Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բարձրացրել է գերիների հարցը, սակայն մերժում է ստացել նրանց վերադարձի մասով, քանի որ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ գերիներին համարում են «ռազմական հանցագործ»  և վերադարձնելու մտադրություն չունեն։

Իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազի մոտ նա բարձրացրել է հետախուզման մեջ գտնվող նախին բարձրաստիճան պաշտոնյաների վերադարձի հարցը և արժանացել է արհամարհանքի։ ՌԴ գլխավոր դատախազն անգամ չի պատասխանել՝ հայացքով հասկացնելով, որ փակի թեման։ 

Մի քանի օրով ընտանիքի հետ ՌԴ ժամանած Արթուր Դավթյանը տապալված այցից հետո սկսել է այցելել թանկարժեք ռեստորաններ ու առևտրի կենտրոններ, իսկ օրակարգը ինչ-որ բանով լցնելու համար, լուսանկարվել է Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Եզրաս սրբազանի հետ։

Mediaport-ի տեղեկություններով՝ Մոսկվայում գտնվելու ընթացքում Արթուր Դավթյանի հաճույքները համաֆինանսավորել է ռուսաստանահայ  գործարարներից մեկը։ 

Մյուս փաստերն՝  առաջիկայում։

 

Աղբյուր՝ Mediaport

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն