Սերժ Սարգսյանը գտնվում է ՀՔԾ-ում. նրան մեղադրանք է առաջադրվել

article-image

AntiFake.am-ի տեղեկություններով` ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Նրան մեղադրանք է առաջադրվել, և քննարկվում է կալանավորման հարցը։ 

AntiFake.am-ին առայժմ չի հաջողվել կապ հաստատել Հատուկ քննչական ծառայության լրատվության պատասխանատուի հետ՝ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։

Aysor.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք  տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Ըստ նույն աղբյուրի,  Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել և իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ է ստացել:

Թարմացված. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սերժ Սարգսյանին կալանքի են տանում. «Սերժ Սարգսյանին կալանավորում են, քանի որ Բրատիսլավայում բացահայտվեց Նիկոլի իրական մտադրությունը ու էս կալանքն ամենայն հավանականությամբ էդ մեծ դավադրությունից շեղելու փորձ ա: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է կալանավորվել հանուն Հայաստանի Հանրապետության ավելի լավ ապագայի ու հիմա հենց էդ գործընթացն է ընթանում: Նախագահ Սարգսյանի կալանավորումը Նիկոլի իշխանության վերջն է և էդ վերջը շատ արագ մոտենում է: Նիկոլը Արցախը հանձնում է արդեն դե յուրե, դուք գնացեք մտածեք ինչ եք անելու Նիկոլին: Ի դեպ Ադրբեջանը բանակցային սեղանի «հետաքրքիր», բայց հակահայ փակագծեր է բացել ու հենց հիմա Սարգսյանին կալանավորում են էդ փակագծերից մեզ հեռու պահելու համար:

Հ.Գ. Ի դեպ, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը ցուցմունք է տվել պնդելով, որ Սերժ Սարգսյանն իրեն ստիպել է գյուղատնտեսական ինչ-ինչ գնումներ կատարել Բարսեղ Բեգլարյանից: Սարգսյանին այ սենց «խուժան» դրվագով են կալանավորում դե պատկերացրեք Նիկոլն ինչ նեղն ա...»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն