ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյան

article-image

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է։ Նման հայտարարություն է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» շարքի հերթական մասի շրջանակներում։ 

Նրա խոսքով՝ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է 2005 թվականից, երբ ԱՄՆ-ում ուսումնասիրում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը։

«Մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, մտքերը պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր... Երիտասարդն իր հոգին ծախում է թշնամուն և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում ինստիտուտում, ինչ գործընթացներ են արվում, արխիվային աշխատանքներ և այլն»,- հայտնեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ կարճ ժամանակ անց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նկատել է Միրզոյանի «կոնտակտները» և հրավիրել նրան զրույցի։

«Նրան ներկայացվում են փաստերը, ապացույցները և ասում՝ կամ քեզ սպառնում է պետական դավաճանության համար ազատազրկում և քո ամեն ինչի վերջ, կամ դու պետք է դառնաս մեր գործակալն ու մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին»,- ասում է Մինասյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո իսկական «լրտեսական ֆիլմ է» սկսվել. Միրզոյանը դարձել է կրկնակի գործակալ։

«Սկզբում նրան «վերբովկա» արեցին թուրքերը, հետո Հայաստանի ԱԱԾ-ն արեց «կոնտր-վերբովկա»՝ սարքելով նրան двойной агент։ Երիտասարդը սկսեց աշխատել համ-համ. պատմում էր թուրքերին այն, ինչ պետք է պատմեր, ԱԱԾ-ն թույլատրում էր նրան այն, ինչ պետք է պատմեր և իմանում էր, թե թուրքերն ինչի վրա են ուշադրություն դարձնում և փորձում էր ֆիքսել թուրքական հատուկ ծառայությունների շարժը Հայաստանում»,- պատմել է Միքայել Մինասյանը։

Մինասյանը նշել է, որ իրավիճակը ավելի քան շահեկան էր Միրզոյանի համար, քանի որ և ֆինանսապես էր ապահովվում, և կարիերայի առաջընթաց ունենում։ Նրան աշխատանքի էին տեղավորում թուրքերի համար «ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող վայրերում», ինչպիսին է, օրինակ, Ազգային արխիվը, ապա՝ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Idea» հիմնադրամում, ապա՝ բանկային ոլորտում։

«Աստված գիտի, թե նա ինչեր է փոխանցել և թուրքերին, և Հայաստանի հատուկ ծառայություններին իրար մասին, բոլորի մասին, բոլորիս մասին։ Երիտասարդը թուրքերի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում է Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ։ Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կազմակերպեցին հեղաշրջում»,- նշել է Մինասյանն ու մատնանշել, որ հենց այդպես է Նիկոլ Փաշինյանը դարձել վարչապետ, իսկ ինքն էլ ՝ Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԺ նախագահ։

Մինասյանը պնդել է՝ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի և Հայաստանի ԱԱԾ գործակալ էր, բայց միտումնավոր նրան «դարձրեց Հայաստանի երկրորդ դեմքը», որովհետև «նրանք միասին են կառուցել այդ ամենը»։ Իր ուղիղ եթերի ընթացքում Մինասյանն ընթերցել է, իր պնդմամբ, Արարատ Միրզոյանի ձեռքով 07.11.2007թ. գրված դիմումը, որը գրում են այն գործակալները որոնց «բռնում են ինչ-որ կեղտոտ գործի վրա և անեմ «պերեվերբովկա»։ Դիմումի բովանդակությունը՝ ստորև.

«Ես՝ Արարատ Սամվելի Միրզոյանս, գիտակցելով Հայաստանի ԱԱԾ դերը ՀՀ և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության գործում օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ պայքարում, տալիս եմ իմ համաձայնությունը ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակում և իմ հնարավորությունների սահմանում աջակցելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս համատեքստում ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են և պետական, և ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահել գաղտնիք»։

Փաստաթուղթն արդեն իսկ հրապարակվել է Միքայել Մինասյանի տելեգրամյան ալիքում։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն