Իշխանական լրատվամիջոցներն ու պրոպագանդիստները ապատեղեկատվություն են տարածում. Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն

article-image

Այսօր՝ հունվարի 19-ին, իշխանական լրատվամիջոցներն ու պրոպագանդիստները տեսանյութեր ու տեղեկություններ են տարածում այն մասին, թե Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ: Սակայն Հայրենիքի փրկության շարժումը հանդես է եկել հայտարարությամբ ու հերքել տարածվող լուրերը:

Սյունեցիների կողմից Վազգեն Մանուկյանի և 17 կուսակցությունների անդամների առջև ճանապարհը փակելու ստահոդ լուրերը տարածվել են իշխանական «araratnews.am»-ի, «epress.am»-ի  ու պետական միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերության «1lurer.am» լրատվական կայքի կողմից:








 

Այս ապատեղեկատվության տարածմանն են լծվել նաև «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամները:  




 

Հայրենիքի փրկության շարժան հայտարարությունը՝ ստորև.

«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:

Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:

Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:

Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:

Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:
 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն