«Ձյունը մաքրելու համար է՞լ ռուս խաղաղապահներին դիմենք». Համացանցը քննարկում է ձյունից չմաքրված Երևանի վիճակը, վթարներն ու Մարությանի անգործությունը

article-image

Երեկվանից Երևանում և մարզերում  ձյուն է տեղում: Մայրաքաղաքի փողոցներում ձնամաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով չեն կատարվել,  ինչը դժվարություններ և վթարային իրավիճակ է ստեղծել երթևեկության համար: Մայրաքաղաքի փողոցներում տիրող անմխիթար իրավիճակի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել քաղաքացիները, ոմանք, չհավատալով, որ Երևանի քաղաքապետարանը կարող է պատշաճ ձնամաքրում իրականացնել, հումորային գրառումներ են արել կամ ծաղրել են քաղաքապետին, իսկ մյուսներն էլ համեմատականներ են անցկացրել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ իրականացված ձնամաքրման աշխատանքների և քաղաքացիների այդ ժամանակ ու այժմյան արձագանքների միջև:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով` երեկ միայն Երևան քաղաքում ավելի քան 200 ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։

Քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումները՝ ստորև.

Ռազմ.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրել է.

«Այս ձյունը մաքրելու ձև չկար ու Տարոնը գիտեր դա, դրա համար գցեց միամիտ Հայկոյի ջեբը, իմանալով, որ ամեն ինչ կանխորոշված է ու պայթելու է 2,5 տարուց։ Էդ սաղ մտածված էր։ Ի՞նչ աներ խեղճ Հայկոն։

Թալանչինե՛ր...

պլանետաԱբեզյան

երկիրՀԺ»


 

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Երևանի քաղաքապետարանը և Դզող-փչողների քաղաքային միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր»։


 

Անդրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«Երևանի փողոցները մաքրելու համար էլի ռուս խաղաղապահներին պիտի դիմենք՞»

«սիրելի մասսիվցիներ, հայաթի պինգվինների կոռմը ուղղաթիռով ուղարկենք թե հլը ձգում եք՞»-  գրել է Անժելա Էլիբեգովան:

 

Վազգեն Սաղաթելյանը գրել է.

«Հոյակապ օր է «Ba dzun@ ure?» մեկնաբանություն գրելու համար»


 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ, AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը գրել է.

«Մարդը արձակուրդ ա, ուրիշ մաքրող չկա։ Հանգիստ թողեք, արձակուրդից կգա կմաքրի, վայ»։


 

Հովհաննես Խաչատրյանը գրել է.

«Սիրելի հպարտ քաղաքացիներ, յուրաքանչյուրդ ձեր տներում եղած` լապատկա, լոմ, մի մեշոկ աղ, ձութի դատարկ բոչկա վերցրեք, կազմեք 30 հոգանոց ջոկատներ և միացեք ձնմաքրման աշխատանքներին:

նիկոլ փաշինյան»


 

Անահիտ Ոսկանյանը գրել է.

«Hayk Marutyan

հո չե՞նք նեղացրել՝ աղբ թափել, ձյուն մաքրել...   ինչքան կեղտոտ, վատ գործ կա, քեզ է հասել

գուցե դիմումո՞վ հրաժարվես

ի դեպ՝ ես վաղուց առաջարկում էի Երևանը Պրահայի պես 12 քաղաքապետ ունենա

եղել ես, չէ՞, Պրահայում

փողոցները մաքրում են»


 

ArmComedy ծրագրի համահեղինակ Նարեկ Մարգարյանը գրել է.

««Ձյունը օդում չենք մաքրում» արտահայտությունը իրականում recycling-ի հրաշալի օրինակա: Տարոնական քաղաքապետարանի ստատուսների վերամշակումը պահպանում է բնությունը»:


 

Լիլիթ Խաչատուրովան գրել է.

«Պատկերացնում եմ,որ  Տարոն  Մարգարյանի  օրոք  հանկարծ  փողոց  չմաքրվեր:Օրը  քսան անգամ  քաղաքապետարանի  դիմաց,մեյմուն հայկի հետ  ակԾիվիստները  ոռնալու էին,դե  իսկ ստատուսագիր ոռնացնողների մասին էլ չասեմ....

Որ ասում եմ  մինչև  2018թ  եղել եք ոռնացող  ոհմակ,չեմ  սխալվում»


 

Արթուր Թովմասյանը գրել է.

«Այսօր վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցում հերթ է լինելու, քայլել չի լինում Երևանիս փողոցներում, իրավաբան նախարարը վկա....»


 

BlogNews.am կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է.

«Մակունցն ասում ա՝ ուսապարկերը մնացել են պռոբկի մեջ, չեն կարում գործի գան, խնդրում եմ ԱԺ նիստը հետաձգեք։

Արա բա դուք մետրոյով չէի՞ք գնում-գալիս գործի, էտ որտե՞ղ պռոբկի մեջ ընգաք, այ ապրանքներ։

Իսկ Երևանի քաղաքապետ Կառան գիտե՞ք որտեղ ա այս ընթացքում։ Այո, արձակուրդում։ Ու տպավորություն ա, որ ֆիզարձակուրդում ա, որովհետև էտ տղեն տարվա մեջ ավելի շատ հանգստացավ, քան հասցրեց հոգնել»։


 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ Աիդա Ստեփանյանը գրել է.

«Էսքան չմաքրած ձյան ու սառույցի համար նախկիններն են մեղավոր: Ինչի՞ էն վախտ չէիք խոսում»:


 

Արման Հայրապետյանը գրել է.

«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն կազմակերպել փողոցների ձյանմաքրման աշխատանքները, որովհետև փողոցները ձնից մաքրած չլինելու պատճառով չեն կարողացել հասնել աշխատանքի։/

naxkinnernenmexavor

baxiSerjivaxtdyuncergalis»


 

Աննա Մկրտչյանը գրել է.

«Երևանի քաղաքապետարանը միացել է 17 կուսակցությունների կողմից իրականացվող անհնազանդության ակցիաներին։

Փակ են Երևանի բոլոր փողոցները, երթևեկությունը կաթվածահար է»։


 

Սարգիս Կարապետյանը գրել է.

«Եղանակային պայմանների պատճառով մարդիկ չեն կարողացել հասնել գործի։

Չէ ուսուցիչների մասին չի խոսքը, ոչ էլ դասախոսների, ոչ էլ ոստիկանության աշխատողների ու ոչ էլ բժիշկների։

Խոսքը մեր խեղճ պատգամավորների մասին է, ավելի ստույգ քայլած պատգամավորների, որոնք ըստ մակունցի ժամը տասին չեն կարողացել հասնել ԱԺ քանի որ, արի ու տես ձյուն է գալիս։

Հասկանում եք մարդիկ ովքեր երկրում պատասխանատու են նրա համար, որ փողոցները ժամանակին մաքրվեն, որպիսզի ուսուցիչը ժամանակին հասնի դպրոց, բժիշկը ժամանակին հասնի հիվանդանոց, դասախոսը ժամանակին հասնի բուհ, զորամասի հրամանատարը ժամանակին հասնի զորամաս բողոքում են որ եղանակի պատճառով ժամանակին չեն կարողանում բազմել իրենց գահերին։

Կարելի է այստեղ էլ մեղադրել նախկիններին, որ ժամանակին չեն մտածել և տաքացվող ճանապարհներ չեն կառուցել։

թավշյա թալանը և

կորսված հայրենիքը»


 

Աղվան Արշակյանը գրել է.

«Լապատկա վերցնեիք գնայիք սահման ձյուն մաքրեիք այ դավաճաններ»


 

Հայկ Աթոյանը գրել է

«Ձյունն ու Երևանը

Աննա Հակոբյանի գլխավորած "Ձյունե թագուհի" ջոկատը վստահ կատարում է իր առաջ դրված առաջադրանքը։

"Ցավոտ իրավիճակներ են հնարավոր Քանաքեռի մասով, ըստ էության, 1923 թվականի քարտեզում Քանաքեռը Երևանի սահմաններից դուրս էր գտնվում ու չպիտի մաքրվի"»։


 

Տիգրան Քոչարյանը գրել է.

«Կարո՞ղ ա էտքան ձյուն գա, էլ նիկոլին չտեսնենք»

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն