Նախկինում վարչապետի կինը բունկերից պատերազմ չի ղեկավարել. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

article-image

«Նախկինում ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»։ Այս անբարո մտքի հեղինակը Հայաստանի գերագույն գլխավոր վախկոտն է, ալիեւի ստրուկը, մարդկանց գերության մեղավորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ա՜յ նախկինացավ կպած անգրագե՜տ

 Նախկինում երբեք այսչափ գերի չի եղել,

Նախկինում( 90-ականներին) գերիների վերադարձը պատշաճ իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով,

Նախկինում թուրքի ստրուկ վարչապետ չի եղել,

Նախկինում 44 օրում 7000 զոհ ու 10000 վիրավոր չի եղել,

Նախկինում հազարավոր անհետ կորածներ ու անթաղ դիեր չեն եղել,

Նախկինում վարչապետի կինը բունկերից պատերազմ չի ղեկավարել,

Նախկինում վարչապետի կինը չի ասել, որ առաջին արցախյան պատերազմի զոհերը հանուն ոչնչի էին, իսկ հետո էլ 7000 հոգու զոհել հանուն սեփական իշխանության՝ այսինքն՝ հանուն ոչնչի,

Նախկինում 44 օր սեփական ժողովրդին միտումնավոր մահվան տանող վարչապետ չի եղել՝ «հաղթելու ենք» արծրունյան ստի ներքո,

Նախկինում այսքան չտես, տգետ, խղճին ու արժանապատվությանը հրաժեշտ տված պաշտոնյա չի եղել՝ նույն որակներով անհավասարակշիռ վարչապետի գլխավորությամբ,

Նախկինում ուսապարկերից բաղկացած խորհրդարան չի եղել՝ թուրքի շպիոն ԱԺ նախագահով, ով իր ընկերների հետ կերած հացը հա՜մ թուրքին է պատմել, հա՜մ ԱԱԾ-ին,

 Եվ վերջում՝ նախկինում Հայաստան պետություն է եղել։

Հ.Գ. Վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈւՄ»,- գրել է Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն