Արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրելով G-20-ի գագաթաժողովին՝ Իտալիան նույնիսկ չի բարեհաճել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին. Միքայել Մինասյան

article-image

Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր մահերի և խեղված կյանքերի համար պատասխանատու ռազմական հանցագործը՝ Ադրբեջանը, հրավիրվել է G-20 գագաթնաժողովին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Հրավիրվել է, ուշադրություն՝ Իտալիայի կողմից։ Այն Իտալիայի, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում եւ գագաթնաժողովին հրավիրում իր համար կարեւոր պետություններին: Այն Իտալիայի, որը Հայաստանի երբեմնի ամենաբարեկամական երկրներից մեկն էր։ Որը միշտ մեր կողքին էր և՛ վշտի, և՛ ուրախության ժամանակ։ Որը Հայաստանին վերաբերող հարցերում առնվազն հավասարակշռված մոտեցումներ ուներ։ Հրավիրելով արյան մեջ թաթախված Ադրբեջանին G-20-ի գագաթաժողովին՝ Իտալիան նույնիսկ չի բարեհաճել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին։ Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնյաները, և ընդհանրապես ողջ հասարակությունը ձևացնում են, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։

Մենք որոշեցինք, որ ամեն ինչ անցյալում է և նոր առաջնահերթություններ դրեցինք, և ուրեմն, օրինակ, իտալացիներն ինչու պետք է լինեն Հայաստանի ավելի մեծ հայրենասերներ, քան մենք՝ հայերս։

Վերը ասվածը հերթական վառ, և դրանից էլ ավելի դառը ապացույցն է այն բանի, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և պետական ինստիտուտները ջախջախված են և անգործունակ։ Նիկոլիզմը ներսից փլուզեց մեր պետությունը և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը նրա սահմաններից դուրս։ Մենք կորցնում ենք մեր արժանապատվությունը, իսկ մեզ վրա ոտքեր են սրբում։ Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող լինել (և չի էլ լինի) այլ։

Քանի դեռ մենք ինքներս մեզ չենք հարգում, ուրիշները մեզ հարգելու պատճառ չունեն», - գրում է Մինասյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն