(VIDEO) Սուտ մատնության համար անհրաժեշտ ցուցմունք որպես այդպիսին գոյություն չունի. Նարեկ Սամսոնյան

article-image

Այսօր` հունվարի 21-ին, «իկռայի» քրեական գործով առաջին դատական նիստն էր: Քրեական գործով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար և մեղադրական եզրակացությամբ Դատախազության կողմից ուղարկվել է դատարան:

Սամսոնյանն այս գործը աբսուրդային է համարում, քանի որ ինչպես իր, այնպես էլ իրավաբանների գնահատմամբ` Սամսոնյանի հայտարարություններում առկա չէ սուտ մատնության հանցակազմը։

Դատական նիստից առաջ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ այս գործում կա ամեն ինչ բացի իրավաբանությունից: «Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, կա նատյուրմորտ, արվեստի տարբեր այլ ուղղություններ: Սուտ մատնություն այստեղ գոյություն չունի, և գոյություն ունենալ չի կարող»,- ասել է նա: 

Նարեկ Սամսոնյանը նշել է, որ «սուտ մատնությունը ոչ թե վերաբերում է խավիար ուտել-չուտելուն, այլ նրան, թե վարչապետը որևէ մեկի հանձնարարել է գնալ և տուգանել խավիարը վաճառողին, թե ոչ: Սուտ մատնության համար անհրաժեշտ ցուցմունք որպես այդպիսին գոյություն չունի»: 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն