Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ, ուստի ԱԺ ընդդիմությանն առաջարկել է կոալիցիա կազմել եւ հուշագիր ստորագրել, որ թեկնածու չեն առաջադրի, եւ 6 ամսում գնալ ընտրությունների, սակայն ընդդիմադիրները չեն համաձայնել։ Երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանը հաստատեց այս լուրերը։

Արտահերթի ժամկետի մասին հարցին ի պատասխան ասաց, թե դա միայն իշխանության ուզելով չէ՝ եթե ընդդիմությունն ուզում է, կարող են հուշագիր ստորագրել։ ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանն ասաց՝ դա նշանակում է, որ սեփական թիմի վրա վստահ չեն, հակառակ դեպքում թիմով կգնային արտահերթի, իրենք կողմ են առանց նախապայմանների՝ հուշագրի, ընտրություններին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն