Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

«Շաքարավազի ներքին շուկայում կասկածելի զարգացումներ են տեղի ունենում։ Ակնհայտ է, որ շաքարավազ ներկրող ընկերությունները սնկի պես աճել են, իսկ գինը շարունակում է բարձր մնալ։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հետաքրքիր թվային տվյալներ են հայտնվել, ըստ որոնց՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունները 83 են, այսինքն՝ 83 ընկերություն Հայաստան շաքարավազ է ներկրում, բայց, չնայած սրան, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում, սուպերմարկետներում գերազանցում է 310 դրամը։

Ի դեպ, մեզ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնի դարձավ, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ շաքարավազ ներմուծել է 73 ընկերություն. մեկ տարվա ընթացքում շաքարավազ ներկրողների թիվը 10-ով ավելացել է։ Ստացվում է, որ շաքարավազ ներկրողներն ավելացել են, սակայն շուկայում խնդիր կա` սպառումն ու գինը մնացել են նույնը:

Մենաշնորհ չկա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություն չկա, բայց փոխարենն ունենք բավականին թանկարժեք առաջին անհրաժեշտության սննդատեսակ։ Իսկ ո՞ւր են այն հավաստիացումները, թե ներկրողներն ավելանան, մրցակցություն կլինի, գինն էլ կնվազի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազ Հայաստան ներկրվել է թվով 18 երկրներից, այդ թվում՝ Սիրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն