(PHOTO) Ադրբեջանցիները գրավել են նաև հայկական ինտերնետ տիրույթը. «Google»-ի հայալեզու բաժնում Շուշիի քաղաքապետը այլևս ադրբեջանցի է

article-image

Հայկական իշխանությունների ամենաթողության պայմաններում, որ նրանք ցուցաբերում են Ադրբեջանի հետ հարաբերություններում, մեր թշնամական հարևանները գրավում են նաև համացանցի հայկական տիրույթը:

Տարիներ շարունակ զգալի աշխատանք է տարվել ինտերնետ տիրույթում հայ-ադրբեջանական հակամարտության վիրտուալ հատվածում հաջողությունների հասնելու համար: Ժամանակին այդ աշխատանքը մեծապես կատարվում էր ՀՀ նախագահի, այնուհետև` վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Սակայն այսօր ունենք ՊՈԱԿ, որը զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության պահպանմամբ` ֆեյքերի բանակների միջոցով:

Ապացույցը ադրբեջանական պրոպագանդայի հաղթանակն է: Եթե մինչ այս ադրբեջանական պրոպագանդան աշխատում էր լցնել օտարալեզու ինտերնետ տիրույթը սեփական տեղեկատվությամբ և մանիպուլյացիաներով և փորձ էր անում մտնել հայկական լրատվական դաշտ` համապատասխան հայալեզու կայքերով, ապա այսօր նրանք գրավում են նաև որոնողական համակարգի համապատասխան հատվածը:

Օրինակ` «Google» որոնողական համակարգում ՀԱՅԱՏԱՌ որոնման դեպքում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետը արդեն «Բայրամ Սաֆարով» անուն-ազգանունով մարդն է, որը ներկայացվում է որպես «Shusha Mayor»` «Շուշայի քաղաքապետ»:

Հայկական աշխատանքի բացակայությամբ պայմանավորված վակուումը արագորեն լցվում է ադրբեջանական պրոպագանդայով և սեփական ինֆորմացիայով:

Հայկական պաշտոնական և համապատասխան պատասխանատու հարթակները կարծես հաշտվել են Արցախի հանձնման փաստի հետ` թույլ տալով Ադրբեջանին սեփականացնել այն, ինչ դարերով հայկական է եղել:

Այս ամենը տեսնելը այնքան էլ զարմանալի չէ Նիկոլ Փաշինյանի` երեկ Ազգային ժողովում ունեցած հայտարարության ֆոնին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը խոսում էր Արցախի Շուշի քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին:

Ուստի ստանում ենք այն, ինչ ունենք այսօր:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն