«Էժան փիար», «Օգնական Արմանը». Քաղաքացիները ծաղրում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ինքնագովազող գրառումը

article-image

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հանրությանը ցույց տալու համար, թե որքան շատ է նա աշխատում, և թե ինչպես են իր ենթակաները իր հետ հավասար աշխատում։ Քերոբյանը գրել է. « - Պարոն Քերոբյան, հունվարի 28-ը ոչ աշխատանքային է, բայց Դուք աշխատում եք, շատ գործ կա անելու։ Ես էլ եմ գալու, - ասաց այսօր օգնականս»։

 

 

Գրառումը քաղաքացիների մոտ հումորային, որոշ դեպքերում՝ զարյացած տրամադրություններ է առաջացրել, որոնք նախարարի գրառման մեկնաբանություններն ու ֆեյսբուքը լցրել են ծաղրական գրառումներով ու քննադատություններով։

Օրինակ՝ որոշ օգտատերեր գրել են, որ նախարարը կարևոր բաները թողած զբաղված է էժանագին «փիար»-ով։ Մյուսները գրել են, որ շատ աշխատելը դեռևս չի ենթադրում արդյունավետություն։ Ոմանք, հիշելով Սամվել Ալեքսանյանի հայտնի հեռախոսազրույցն ու նրա «օգնական Արմանին», հետաքրքրվել են, թե արդյո՞ք նշված օգնականը Արմանն է։ Ոմանց զայրացրել է այն, որ նախարարը հիշատակել է հենց հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օրը, պատճառաբանելով, որ այս իշխանությունն ամեն ինչ արել է բանակը արժեզրկելու համար, և այս գրառումը դրա հերթական դրսևորումն է։

 

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեբիլների ապստամբություն...

Մենյուն ա, Մոգոն ա, ես տենց էլ չիմացա, բայց օգնականը իրեն մեծատառով ա դիմում նա հույ...»։

 

Արման Հայրապետյանը գրել է.

«Երբ երկու շաբաթյա ամանորյա արձակուրդ էին սահմանել ու ամանոր էին նշում, չէին հիշում, որ երկրում լիքը գործ կա անելու։

 Հիմա թե բա հունվարի 28-ին, ՀՀ Զինված ուժերի օրը, մենք աշխատելու ենք։ Մի կողմ թողնենք այս իշխանության ամեն ինչ պոպուլիզմի վերածելու և ձևական ու ցուցադրական անելու մոլուցքը, ՀՀ Զինված ուժերն ինչքան կարող էին հեղինակազրկել ու վարկաբեկել են, ու իրենք, բնականաբար,  տոնելու և նշելու բան չունեն, իրենց առաքելությունն այլ էր»։

 

Գագիկ Համբարյանը գրել է.

«Էկոնոմիկայի նախարարին գովազդող չկա ու նա է  զբաղվում իր PR-ով

Շատ "էկոնոմիչնի" տղա է "menu.am" նախարարը...»։

 

Արմեն Գրիգորյանը գրել է.

«- Պարոն Գրիգորյան, զգացե՞լ եք, որ պոպուլիզմի դատարկ ժամավաճառությամբ են զբաղված գրեթե բոլոր պաշտոնյաները, - հարցրեց օգնականս՝ ցույց տալով այս գրառումը։

- Սա նաև Բանակի տոնական օրը զրոյացնելու տուֆտա փիառ է, - հավելեցի ես»։

 

Արման Առուստամյանը գրել է.

«Երկնիշ  պիզդեցի մեջ ենք, ինչ խոոք»։

 

Զոհրաբ Հարոյանը գրել է.

«Ո՞նց կարող ա պաշտոնյան էսքան ինֆանտիլ լինել: Էլ զարմանալու ուժ չկա»։

 

Կարեն Մարկոսյանը գրել է.

«Հարգելի պարոն Քերոբյան, ես գիտեմ, որ դուք դալբայոբ եք, բայց չեմ ասի, որովհետև գիտեմ, որ դուք էլ դա գիտեք: Բայց ասեմ, որ եթե էշ ստատուսներ գրելու վրա ժամանակ չծախսեք, աշխատելու համար ավելի շատ ժամանակ կմնա ու մինչև ժամանակը ճիշտ չբաշխեք, ես աշխատանքի չեմ գա-ասաց խորհրդականաս»։

 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ Աիդա Ստեփանյանը գրել է.

«Բանակի ողնաշարը կոտրող տմարդներից մեկը»։

 

Մհեր Ղազարյանը գրել է.

«-Պարոն Ալեքսանյան հունվարի 28-ը ոչ աշխատանքային է, բայց դուք ռայոն եք գնալու, ես ձեր զանգերին կպատասխանեմ»։

 

Ռոզի Միքայելյանը գրել է.

«Ի՞նչ հունվարի 28, Էտ ի՞նչ օրա, ի՞նչ խորհուրդ ունի ձեր համար.. թուրք ադրբեջանական շուկան գրավելուն հայկական բանակը հաստատ կխանգարի... 

Ցանկացած օր քյաբաբի առաիքչի համար աշխատանքայինա...»։

 

Հայկ Դերզյանը գրել է.

«Անկեղծ կհավատայի պարոն նախարարի գրառմանը, եթե

1. Տեսած չլինեի իր կյանքում առաջին և վերջին անգամ մետրոյով երթևեկած Արայիկ Հարությունյան 

2.  Տեսած չլինեի իր կյանքում առաջին և վերջին անգամ ոտքով կառավարություն գնացած Նիկոլ Փաշինյան

3.  Տեսած չլինեի իր կյանքում առաջին և վերջին անգամ հեծանիվով քաղաքում շրջած վարչապետ

4.  Տեսած չլինեի իր ժպտերես և քյութ դեմքով մեր քաղավիացիայի մաման լացացրած Տաթևիկ Ռևազյան

5.  Տեսած չլինեի ահեղ ու հպաարտ դեմքով ՊՆ նախկին նախարար, մի շարք քաքերում մեղադրվող Դավիթ Տոնոյան

6.  Տեսած չլինեի պարոն Քերոբյանի հարցազրույցները՝ ադրբեջանական շուկայի հետ հնարավոր աշխատելու, ՀՀ տնտեսական աճի, մարդկանց կողմից իրականացվող ծախսերի և շատ այլ հարցերի վերաբերյալ:

7. Եվ ի վերջո, չիմանայի, որ այս մարդը աշխատում է դավաճանի կառավարությունում..»։ 

 

Քաղաքացիների մի քանի մեկնաբանություններ՝ Վահան Քերոբյանի գրառման ներքո՝ ստորև.

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն