Բարդ թեստ պատգամավորների համար. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով պատգամավորներին առաջարկում է՝ ամեն ամիս իրենց տրամադրվող գումարից մասհանում անել պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։

Խոսքը մասնավորապես պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50 հազար դրամի մասին է, որը չի մտնում պատգամավորի ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ պարգեւավճարի մեջ։ Ըստ այդմ՝ տարեկան կտրվածքով մոտ 80 միլիոն դրամ կփոխանցվի հաշմանդամներին։ Խորհրդարանի պատերի ներսում, մասնավորապես պատգամավորների շրջանում, բուռն քննարկվում է նախագիծը։ Այն ոմանց սրտով չէ, ու հնարավոր է ձգեն եւ ներկայացված նախագիծը հնարավորինս ուշ օրակարգ մտցնեն» ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն