ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը հաստատել է, որ դիմել է «Green Card» ստանալու համար

article-image

Օրերս լուրեր էին տարածվել, որ ՀՀ ԲԴԽ անդամի թեկնածու, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Խաչատուրյանը հաստատել է, որ իր ընտանիքը «Green Card»-ի համար դիմել է:

«Երկու տարի առաջ շահել ենք: Ինչ-որ փաստաթղթեր պետք է լրացնես, ուղարկես: Նենց չի, որ առաջին փուլը հաղթահարելուց հետո պարտադիր մեկնում ես: Մենք էդ երկրորդ նամակը կամ չենք ստացել, «spam»-ների մեջ գնացել է, ուշադիր չենք եղել, կամ էլ ուղղակի մերժվել ենք, չենք ստացել»,- ասել է Դավիթ Խաչատուրյանը:

Խաչատուրյանը նշել է, որ «Green Card»-ի համար մինչև «հեղափոխությունն» են դիմել, սակայն չեն գնացել: «Հեռանալու հնարավորություն չունենք, գնալու մտադրություն էլ չունենք»,- ասել է ԲԴԽ անդամի թեկնածուն:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն