Փաշինյանի պլան Ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է. «Հրապարակ»

article-image

 «Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։ Դրանով են զբաղված բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարներ Ռոմանոս Պետրոսյանն ու Սուրեն Պապիկյանը, Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Սկսել են այցելել կուսակցության մարզային կառույցներ, մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստումներ են տալիս, ոմանց՝ տեղավորում, ուժեղացնում են կուսակցական կառույցները։ Խոսում են, որ Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել։ Սակայն չի բացառվում, որ առհասարակ հրաժարվեն այդ մտքից, եթե ԱԺ ընդդիմության հետ լեզու չգտնեն, եւ պահպանվի ԱԺ-ում վարչապետի նոր թեկնածու առաջադրելու վտանգը, ինչպես նաեւ մարդիկ փողոց դուրս չգան՝ հաշտվելով իրենց գոյության հետ։ Այդ պարագայում կգնան հերթական ընտրության»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝  «Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն