(VIDEO) Մենք ազգային հավաքական արժանապատվության ճգնաժամի մեջ ենք. Նարեկ Սամսոնյան

article-image

«Մենք ազգային հավաքական արժանապատվության ճգնաժամի մեջ ենք»: Այս մասին «Livenews.am» լրատվականի «Դիտակետ» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: 

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե առավել ծանր որոշումներ առջևում են, և պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Արցախի նախագահը խոսում է նոր պատերազմի մասին` Նարեկ Սամսոնյանը նշել է, որ Արցախի նախագահը նկատի ունի այն դավադիր մտադրությունը, որը ունի Նիկոլ Փաշինյանը` Արցախի կարգավիճակի վերաբերյալ: «Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, որ Արցախին տրվի միջանկյալ կարգավիճակ Ադրբեջանի կազմում` ավտոնոմ հանրապետության, և Արայիկ Հարությունյանը ստիպված է ստորագրել այդ փաստաթուղթը»,- ասել է Սամսոնյանը, միաժամանակ համոզմունք արտահայտելով, որ այս իշխանությունների մնալու դեպքում Արցախը ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին:  Սակայն մոտակա ժամանակահատվածում պատերազմի հավանականություն Նարեկ Սամսոնյանը չի տեսնում: 

Անդրադառնալով Մեղրի քաղաքով անցնող երկաթուղու կառուցմանը` Սամսոնյանը նշել է. «Մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ոչ միայն զրկվելու ենք Արցախից, այլև զրկվելու ենք Հայաստանի կոնկրետ մի քանի մարզի կոնկրետ մի քանի քաղաքներից, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար»:

Քաղաքագետը խոսել է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցի և հնչած մտքերի մասին. «Դավիթ Տոնոյանը ինչ ուզում է` ասի, ինքը խեղդվելու է այն արյան մեջ, ինչը սարքեց: Դավիթ Տոնոյանը «Պատրոն Դավիթի» հետ փչացած «ОCA-АК»-ները բերում էր Հայաստան: Դավիթ Տոնոյանը ՀՀ Զինված ուժերի քայքայման հիմնական պատասխանատուն է»,- ասել է Սամսոնյանը` հավելելով, որ «Պատրոն Դավիթի» դեմ քրեական գործ է հարուցվել, մինչդեռ Դավիթ Տոնոյանի դեմ` ոչ, ինչը անտրամաբանական է:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն