«Իմ քայլում» անակնկալի են եկել Մակունցի՝ դեսպան նշանակվելու մասին լուրից. «Հրապարակ»

article-image

 «Հրապարակ» օրաթերթը գրել է.

««Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է մտածել՝ ներքաղաքական թեժ իրադարձություններից հեռու։

Թե ով կփոխարինի նրան խմբակցության ղեկավարի պաշտոնում, «Իմ քայլում» դեռ չի քննարկվել։ Առնվազն դեռ մեկ ամիս «Մակունցն իրենց մեջ է լինելու»։ Իսկ առհասարակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն մի քանի ամիս է՝ զրկվել է որոշումներ կայացնելու, անգամ ժամանակին տեղեկացված լինելու իրավունքից, վերեւից ինչպես թելադրում են, դա ընդունում են ի գիտություն։ Նույնիսկ Հանրապետականի ժամանակ ԱԺ մեծամասնությունն այսքան կոճակ սեղմող, իրենց լեզվով՝ ուսապարկ չէր, ինչքան հիմա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝  «Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն