Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետեւում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունը ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետեւանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները:

Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա վարչապետի պաշտոնում մնալ եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում, երբ վերլուծում ենք տեղի ունեցողը, մեկ եզրահանգման կարելի է գալ. «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որպեսզի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունը խոսեն ԱԺ լուծարման մասին, եւ ժամանակ ձգվի:

Ինչո՞ւ ենք այսպես մտածում. նախ՝ ՀՀ ԱԺ-ում Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 88 ձայն: Ինչպես հայտնի է, նախկինում «Իմ քայլ»-ը ուներ 88 պատգամավոր, սակայն սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո 5 պատգամավոր լքեց իշխող խմբացությունը, եւ իշխանությունն այժմ ունի 83 պատգամավոր: Հետեւաբար Սահմանադրության փոփոխությունը ԱԺ-ում պրակտիկորեն անհնար է միայն իշխանության նախաձեռնությամբ, ընդդիմությունն էլ չի միանա այդ նախաձեռնությանը, քանի որ ե՛ւ ԼՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից:

Ու մնում է միայն մեկ տարբերակ՝ նախագծով շեղել հասարակության, քաղաքական ուժերի ուշադրությունը, ժամանակ շահել, մինչեւ նոր իդեաներ ծնվեն՝ իշխանությունը երկարաձգելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝  «Ժողովուրդ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն