Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը. Սուրեն Սարգսյան

article-image

Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

«Միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ:

1. Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են:

2. Թուրքական ագրեսիան և ներգրավվածությունն արցախյան պատերազմում ԱՄՆ համար ակնհատ է:

3. Պարտվող կողմին պետք է մի բան տալ, Թուրքիային էլ մի քիչ ճնշել:

4. Հայ համայնքին տարիներ առաջ խոստում տրվել և չի իրականացվել Օբամա-Բայդեն զույգի կողմից:

5. Խոստումն առկա է նաև հիմա և համայնքի կողմից կա ճնշում:

6. Կան Կոնգրեսի պալատների բանաձևերը ճանաչման վերաբերյալ, որոնց վրա կարող է հղում անել Բայդենը:

7. Բայդենի կոնգրեսանան ողջ թիմը կողմ է քվեարկել ճանաչմանը:

8. Բայդենը հայկական հարցից քաջատեղյակ է:

9. Ամենակարևորը՝ հայ-թուրքական «հաշտեցման» պրոցես չկա:

Ինչ պետք է (չ)անի Հայաստանի իշխանությունը;

1. Ակնհայտ է, որ փետրվարից Թուրքիան լոբիստական և դիվանագիտական արշավ է սկսելու Վաշինգտոնում: Արշավ պետք է սկսենք նաև մենք և օգնենք լոբիստներին ու համայնքին: Եթե ունակ չենք օգնելու, ապա գոնե չխանգարենք:

2. Որևէ պարագայում չի կարելի տրվել թուրքական ճնշումներին կամ «ուտել թուրքական կուտը» մինչ ապրիլ 24:

3. Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, այդ հիմքով Բայդենը կխուսափի ճանաչումից՝ դա կխանգարի իրեն: Իսկ թուրքերին հենց դա է պետք: Դրա համար էլ Անկարայից եկող հայտարարություններ կան:

4. Պետք է զանգի Բայդենին և շնորհակալություն հայտնի ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշման համար:

5. Դեսպանին չփոխի գոնե այս պատաախանատու փուլում:

Հարց կառաջանա: Ինչու՞ է պետք կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա՝ այս կատաստրոֆիկ ժամանակահատվածում: Պատասխանն ակնհայտ է: Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա»,- գրել է Սարգսյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն