Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանանց տոների առթիվ ինքն իրեն 2,5 մլն պարգևավճար է՞ տվել

article-image

Ինչպես գրում է Politik.am-ը, Արսեն Թորոսյանը կանանց տոների կապակցությամբ պարգևատրել է ինքն իրեն և նախարարության աշխատակազմին: 

Թորոսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի եռապատիկի չափով: Նշենք, որ Արսեն Թորոսյանի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ըստ այդմ, Մարտի 8-ի կապացությամբ Թորոսյանը ինքն իրեն պարգևատրել է 2 մլն 381 հազար դրամով, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում: Թորոսյանի տեղակալներ Արսեն Դավթյանը, Անահիտ Ավանեսյանը, և Լենա Նանուշյանը պարգևատրվել են իրենց աշխատավարձի կրկնակիի չափով, ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները պարգևատրվել են 1 աշխատավարձի չափով, իսկ շարքային աշխատակիցները՝ աշխատավարձի 20-ից 30 տոկոսի չափով:
Ինչպես հայտնում է Politik.am-ը, նախարարը ինքն իրեն պարգևատրելով օրենք է խախտել, քանի որ համաձայն գործող օրենսդրության՝ նախարարի նկատմամբ խրախուսման և պատժի միջոցներ սահմանելու լիազորությունը վերապահված է վարչապետին: 

Այս հրապարակմանը ի պատասխան` ԱՆ խոսնակը իր ֆեյսբուքյան էջում հերքեց, որ նախարարը կամ նախարարության որևէ աշխատակից մարտի ութի կապակցությամբ պարգևավճար է ստացել, նշելով, որ դրանք եղել են պարգևատրումներ:
ԱՆ խոսնակը գրել է.«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով կառավարության անդամի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

Համապատասխանաբար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Այսպիսով, առողջապահության նախարարության աշխատակիցները ստացել են պարգևատրումներ՝ ղեկավարվելով վերը նշված օրենքներով և ՀՀ գործող իրավակարգավորումներով»:

ԱՆ Խոսնակի գրառումը այն մասին, որ դրանք պարգևատրումներ են, այլ ոչ թե պարգևավճարներ, չեն հերքում այն փաստը, որ այո՛ Արսեն Թորոսյանը և իր աշխատակիցները ստացել են խոշոր չափի գումարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն