Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կկազմեն 325.797.100 դրամ

article-image

Երևանի ավագանու` այսօր կայացած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Այն վերաբերվում էր Երևանում Ամանորի և Սուրբծննդյան տոնական միջոցառումների համար նախատեսված գումարի ավելացմանը: Այսօր որոշվեց փոփոխություն կատարել Երևան համայնքի բյուջեում և Ամանորյա ծախսերին համայնքային բյուջեից հատկացնել 271.797.100 դրամ:

Այսպիսով՝ Երևանի ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեն այս տարի կազմում է 325.797.100 դրամ կամ շուրջ 680.000 դոլար։

Քաղաքապետ Մարությանի տեղակալ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ հատկացված գումարը ծախսվելու է գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։

Հիշեցնենք, որ այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է նախորդ 5 տարիներին Ամանորյա և Սուրբծննդյան միջոցառումների համար հատկացված բյուջեներին:



Երևանի Ամանորյա միջոցառումների համար հատկացված գումարը վերջին 5 տարիներին կազմել է`

  • 2014թ.՝ 113.120.000 ՀՀ դրամ,
  • 2015թ.՝ 136.141.900 ՀՀ դրամ,
  • 2016թ.՝ 157.180.200 ՀՀ դրամ,
  • 2017թ.՝ 192.478.000 ՀՀ դրամ,
  • 2018թ.՝ 222.351.800 ՀՀ դրամ:

Հոդվածի ռուսերեն տարբերակը: 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը