Աննա Հակոբյանը ծննդյան տոնը կնշի՞ ԱՄՆ-ում

article-image

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը գիշերը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Նա ԱՄՆ է մեկնել գիշերը ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:

Նշենք, որ փետրվարի 1-ը Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ Վաղը նա կդառնա 43 տարեկան։ Առավոտից տարածված, բայց մինչ այս պահը չհերքված տեղեկություններից կարելի է հետևություն անել, որ տիկին Հակոբյանը որոշել է ծննդյան տարեդարձը նշել ԱՄՆ-ում։ Թե ինչ այլ հանդիպումներ է նա նախատեսել ԱՄՆ-ում՝ հայտնի չէ։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ ռեստորաններ էր այցելել, ճոխ ընթրիքների մասնակցել, նշել էր հին Ամանորը։ Երկիրը կապիտուլյացիայի տարած Փաշինյանի ընտանիքի անդամների համար պատերազմի ավարտից հետո կարծես թե ոչինչ չի փոխվել։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն