ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԻՍԿԱԿԱՆ «ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍ» Է. Հրապարակ

article-image

«Հրապարակ»-ը գրում է

«ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։ Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են ընդունվել և այլն։

Սակայն Բրուտյանը այս ամենը գրել է հոկտեմբերի 4-ին՝ 6 օր ավելի շուտ, քան այդ ամենը տեղի կունենար։ Ընդ որում՝ Բրուտյանը հաշվետվության մեջ ամեն ինչ ներկայացնում է որպես արդեն իսկ կատարված փաստ, օրինակ՝ ․ «Աշխատանքային խմբի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ փորձագետների մակարդակում շարունակել համապատասխան կարգավորումներ սահմանող փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները»,- իր հաշվետվության մեջ գրում է փոխնախարարը։

Արդյունքում` 2 տարբերակ կարելի է քննարկել․ կա՛մ պետական պաշտոնական փաստաթղթում սխալ կա, և այն կազմողները, մեղմ ասած, անլուրջ և անփույթ են վերաբերվում այդ փաստաթղթերին, կա՛մ ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է» ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն