Պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ինքը քաղաքական դաշտ չի մտնում ու քաղաքական հարցեր չի մեկնաբանում:
Թարմացնելով պարոն Հովհաննիսյանի հիշողությունը պետք է հիշեցնենք, որ պատերազմի օրերին վերջինս տարվել էր Փաշինյանի պրոպագանդայով ու հայտարարում էր, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել հայկական բանակ, քան վերջին տաս տարում։
Երրորդ նախագահի այն դիտարկմանն էլ, թե Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը, Հովհաննիսյանը արձագանքել էր. «Տիրապետման մասին եք ուզում լսել, ուրեմն բռնվեք...»:
Աղբյուր՝ AntiFake.am