Սեֆիլյանի կինը գրել է, թե իր էջը կոտրել են, ապա խմբագրել է գրառումը. այդուհանդերձ` արցախցիներին վիրավորող մեկնաբանության հեղինակն ինքն է

article-image

Ինչպես հայտնել էինք նախորդ հրապարակմամբ, երեկ՝ փետրվարի 2-ին, համացանցում լայն տարածում էր գտել Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Բարսեղյան-Սեֆիլյանի` «հայաստանցի-ղարաբաղցի» կոնտեքստում արցախցիներին վիրավորող մեկնաբանությունը:

«Էշ ղարաբաղցի ես երևում ...ռադ եղեք, գնացեք ձեր Աղդամը», - խոսքերը բարկացրել էին հասարակական-քաղաքական շրջանակներին ու հանրությանը, որ վերջիններս Բարսեղյան-Սեֆիլյանին հիշեցրել էին, որ արցախցիները գնալու տեղ չունեն, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախի 80%-ը, այդ թվում նաև` Աղդամը, թշնամուն է հանձնել:
 


 

Աղդամում բարձրացված ադրբեջանական դրոշը չնկատող այս տիկնոջ հիշողությունը թարմացնելու համար AntiFake.amնշել էր, որ վերջինիս ամուսնու թիմակիցները 2016թ. գրավել էին ՊՊԾ գունդն ու 3 ոստիկան սպանել: 800, իսկ իրականում ավելի քիչ, քան 400 հա կորսված տարածքի համար իրենց ահաբեկչական գործողություններն արդարացնող «հայրենասերներն» Արցախյան 2020թ. պատերազմի ընթացքում անգամ չէին բարեհաճել Արցախ մեկնել:

Համացանցում բարձրացված աղմուկն ու հիշողության թարմացման «դոզան» կարծես թե «տեղ են հասել»:  

«Ընկերներ ջան սա իմ միակ էջն է։ Իմ անունից տարածված նյութերը իրականության չեն համապատասխանում եւ ես պատասխանատու չեմ»,- Սեֆիլյանի կինն այսպես է արձագանքել համացանցում տարածված նյութերին:
 


 

Այս գրառումից կարելի է ենթադրել, որ Սեֆիլյանի կինն ակնարկում է, թե իր անուն-ազգանունով ստեղծված կեղծ օգտահաշվի կողմից է արվել արցախցիներին վիրավորող մեկնաբանությունն, ու ինքն արցախցիներին վիրավորող մտքերի հետ կապ չունի:

AntiFake.am-ը, սակայն, Ֆեյսբուքի Որոնումների բաժնում «Nanor Barseghian Sefilian» անուն-ազգանունով չկարողացավ այլ օգտահաշիվ հայտնաբերել:
 



Բացի այդ, ինչպես Սեֆիլյանի կինը հայտնել էր վերոնշյալ գրառման սկզբնական՝ չխմբագրված տարբերակում, իր էջը «կոտրել» են, և իր էջից արված այդ մեկնաբանության հետ ինքը կապ չունի:
 


 

«Ընկերներ ջան էջս կոտրել են։ Իմ անունից տարածված նյութերը իրականության չեն համապատասխանում», - ավելի վաղ նշել էր Նանոր Բարսեղյան-Սեֆիլյանը:

Էջը կոտրելու, ապա իր անունով կեղծ օգտահաշիվ բացելու «իմիտացիա» ստեղծելով` Սեֆիլյանի կինը փաստացի խոստովանել է, որ արցախցիներին վիրավորող մեկնաբանության հեղինակը հենց ինքն է:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն