(VIDEO) Հայաստանի սոցապ նախարար Մովսես Առաքելյանի պնդմամբ՝ «հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա». ջայլամի կեցվածքը ձեռնտու է

article-image

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ժողովրդին թալանող «Մոգո» ՈՒՎԿ-ի նախկին գործադիր տնօրեն Մեսրոպ Առաքելյանի պնդմամբ՝ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա։

Նման հայտարարություն վերջինս արել է այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում՝ պատասխանելով ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի՝ Արցախում սոցիալական խնդիրների վերաբերյալ հարցին. «Հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա»,- ասել է նախարարը։



Հիշեցնենք, որ օրերս Արցախից, մասնավորապես` առանց կրակոցի հանձնված Քաշաթաղի շրջանից տեղահանված և Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած բնակիչները բողոքի ակցիա էին արել և դժգոհել Կառավարությունից, նրանք նշել էին, որ Կառավարությունն իրենց չի աջակցում, իսկ այն կացարանները, որոնք տրամադրվել են ժամանակավոր բնակության համար, սարսափելի պայմաններ ունեն։ Փոքրիկ կացարաններում բնակվում են 7-10 հոգով։ Որոշներից արդեն իսկ պահանջում են ազատել կացարանները։ Քաղաքացիները պահանջում էին փոխհատուցել իրենց կորցրած ունեցվածքը։ Բացի այդ, Արցախում թողնելով իրենց տնտեսությունները` արցախահայերը մնացել են առանց ապրուստի միջոցի, առանց աշխատանքի, և դրամական չնչին աջակցությունները համարժեք չեն իրենց պահանջներին։

Մովսես Առաքելյանը լկտիաբար ստում է, քանի որ ոչ միայն Արցախից Հայաստան եկած հայերն են կանգնած հումանիտար ու սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ, այլ նաև Արցախ վերադարձողները։ Մասնավորապես, բազմաթիվ արցախահայերի վարելահողերը, արտադրությունները, ձեռնարկությունները, անասնագլուխները մնացել են Ադրբեջանին հանձնված տարածքներում։ Սրանք շատերի միակ ապրուստի միջոցն են եղել, և կառավարության ոչ մի փոխհատուցում չի կարող ծածկել այն տնտեսական կորուստները, որոնք կրել են Արցախի քաղաքացիները։

Բազմաթիվ արցախահայեր մնացել են առանց միակ կերակրողի՝ առանց զավակի, ամուսնու կամ ծնողի։ Պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած բազմաթիվ զինծառայողներ զրկվել են աշխատելու և բնականոն կենսակերպի վերադառնալու հնարավորությունից։ Պատերազմի բովով անցած խաղաղ բնակչությունն ու պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցները հոգեբանական ծանր իրավիճակում են, ինչը հումանիտար լրջագույն խնդիր է։

Թվարկվածները խնդիրների չնչին մասն են միայն։ Սոցիալական և հումանիտար խնդիրների շարքը կարելի է շարունակել։ Այսպիսով` մարդկանց ունեզրկմամբ զբաղված վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Մովսես Առաքելյանը, ով ներկայիս իր պաշտոնում պարտավոր է վեր հանել բոլոր խնդիրները, առերեսվել դրանց հետ ու լուծումներ տալ, նախընտրել է ջայլամի կեցվածքը և արհամարհում է այն հազարավոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը։

 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն