(ՓԱՍՏԵՐ) Ալեն Սիմոնյանը ստում է. Երկու տարիների ընթացքում ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար ստացած Սիմոնյանը հայտարարել է, թե ինքը պարգևավճար չի ստացել

article-image

Այսօր՝ փետրվարի 3-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, թե պարգևավճարների մասին խոսակցությունները բոլորին «ծնգլ» են արել: Ի հավելումն` Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե իրենց էլ է «ծնգլ արել, որ ամեն անգամ գրում են այդ մասին, բայց դուք էլի շարունակում եք ստանալ», ընդգծել է, թե ինքը պարգևավճար չի ստացել:

Պարգևավճարների թեմայից «ծնգլ» եղած Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ստել է` ասելով, թե ինքը պարգևավճար չի ստացել:

Ինչպես 2020թ. ապրիլի 21-ին Antifake.am-ին հայտնել էին ԱԺ աշխատակազմից, 2019թ. ապրիլից մինչ այդ պահը որևէ պատգամավոր չի հրաժարվել իր հասանելիք պարգևավճարից:
 


 

Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2019թ. դեկտեմբերի 16-ի երկու կարգադրություններով`  աշխատավարձի դրույքաչափի 20%-ի և 100%-ի չափով պատգամավորները, այդ թվում նաև` Ալեն Սիմոնյանը, պարգևատրվել են: 









Արարատ Միրզոյանի 2019թ. դեկտեմբերի 12-ի կարգադրությամբ` պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով:




2019թ. դեկտեմբերի 4-ի կարգադրությամբ` պատգամավորները, այդ թվում նաև` Ալեն Սիմոնյանը, պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 





2019թ. նոյեմբերի 6-ին Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 





Նույն թվականի հոկտեմբերի 4-ի կարգադրությամբ էլ` Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 
 






Ալեն Սիմոնյանը աշխատավարձի 15%-ի չափով պարգևատրվել է նաև 2019 թվականի օգոստոսի 8-ին: 
 




 

Իսկ 2019թ. հուլիսի 13-ին` Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 90%-ի չափով: 




Արարատ Միրզոյանի 2019թ. հուլիսի 13-ի  կարգադրությամբ` պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով: 
 




Իսկ 2019թ. հունիսի 11-ի կարգադրությամբ` պարգևատրվել են աշխատավարձի 90%-ի չափով: 





 

2019թ. հունիսի 7-ի կարգադրությամբ Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 





 

ԱԺ նախագահի 2019թ. մայիսի 6-ի կարգադրությամբ` Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 





 

Այսպիսով, համաձայն ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կարգադրությունների ու հավելվածների` 2019թ. ընթացքում Ալեն Սիմոնյանն ստացել է 5.509.462 դրամի պարգևավճար:

Արարատ Միրզոյանի արդեն 2020թ. սեպտեմբերի 18-ի կարգադրությամբ` պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 75%-ի չափով: 
 


 

Արարատ Միրզոյանի 2020թ. մարտի 25-ի մեկ այլ կարգադրությամբ` Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 
 




2020թ. մարտի 3-ի կարգադրությամբ էլ` Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 
 


 

Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով նաև 2020թ. փետրվարի 4-ի Կ-15-Ա կարգադրությամբ


Այսպիսով, համաձայն ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կարգադրությունների ու հավելվածների` 2020թ. ընթացքում Ալեն Սիմոնյանն ստացել է 1.527.834 դրամի պարգևավճար:

Ստացվում է, որ 2019 և 2020 թվականներին Ալեն Սիմոնյանն ընդհանուր առմամբ ստացել է նվազագույնը 7.037.296 դրամի պարգևավճար:

Հատուկ պետք է շեշտենք, որ Սիմոնյանի ստացած պարգևավճարներն այսքանով չեն սահմանափակվում, քանի որ 2020թ. սկսած պարգևատրումների վերաբերյալ կարգադրությունների հավելվածներն ու որոշ դեպքերում խրախուսվող գումարի չափն այլևս չի հրապարակվում ԱԺ աշխատակազմի կողմից (օրինակ):

Եթե Ալեն Սիմոնյանը որպես «արդարացում» նշի, թե միայն պատերազմի ընթացքում պարգևավճար չի ստացել, նախորդ երկու տարիների ստացած գումարը հաստատ կբավականացի և կծածկի երկու ամիս պարգևավճար չստանալու փաստը: 
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն