Ուկրաինայում պատրաստվում են նախագահական ընտրությունների

article-image

Մարտի 31-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններում պայքարելու է 42 թեկնածու: Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել 92 դիմում, որից հաստատվել է 44-ը: Պաշտոնապես գրանցված թեկնածուներից Դմիտրո Գնապը և Անդրեյ Սադովիյը դուրս են եկել ընտրապայքարից: Թեկնածուների մեջ են գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, շուումեն Վլադիմիր Զելենսկին, և այլք:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահական այս ընտրությունները Ուկրաինայի ողջ պատմության մեջ ռեկորդային են, քանի որ այն իր թեկնածուների թվով գերազանցում է մյուս բոլոր ընտրություններում պաշտոնապես գրանցված թեկնածուների թվին. 1991 թվականին գրանվել է 6, 1994-ին` 7, 1999-ին` 13, 2004-ին` 24, 2010-ին` 23 թեկնածու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն