Անուշ Բեղլոյանի զրոյական կետն ու «30 տարի չունեցած» բանակը

article-image

Արդեն մի քանի է, ինչ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ոչ այնքան հայտնի պատգամավոր Անուշ Բեղլոյանը լրատվականների գլխագրերից և հասարակական շրջանակների քննարկումների գլխավոր թեմայից չի իջնում:

Նրան ծաղրում են, վիրավորում են, նրա դեմ ցույց են անում, սակայն ինչպես ասում են` «Никогда не сдавайся. Позорься до конца»:

Բեղլոյանը նախ հայտնի դարձավ իր նվազագույնը ոչ հայամետ դիրքորոշումներով, այնուհետև իր ճեպազրույցով ամբողջացրեց իր տեսակետը հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախյան պատերազմի, տարածաշրջանային խաղաղության, բանակի և պետության մասին:

Ինչի մասին էր խոսում Անուշ Բեղլոյանը վրացական հայտնի «Пограничная ZONA» հաղորդման ընթացքում, որը այդքան վրդովվեցրել էր հասարակական-քաղաքական շրջանակներին: Ի դեպ, սույն հաղորդումը, ինչպես նաև դրա հեղինակ Եգոր Կուրոպտևը հայտնի են իրենց վառ արտահայտված հակառուսականությամբ, որից չխուսափեց խոսել նաև Անուշ Բեղլոյանը` անդրադառնալով ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությանը Արցախի տարածքում:

Հրապարակվեցին Անուշ Բեղլոյանի խոսքից որոշ հատվածներ, որոնք մեծ հնչեղություն ու տարածում ստացան: Իսկ ի՞նչ էր ասել ԱԺ իմքայլական պատգամավորը Եգոր Կուրոպտևի հաղորդման ժամանակ:

Իր ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը բառացիորեն ասել էր (անգլերեն հատվածները ներկայացված են բառացի սղագրությամբ և առանց ուղղումների):

"… these regional developments that have taken place recently, can be start of establishing regional security and trust between all countries that are in the Caucasus and in the wide region. ..." 

(«Տարածաշրջանային այս զարգացումները, որոնք տեղի ունեցան վերջերս կարող են Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում բոլոր պետությունների միջև վստահության և տարածաշրջանային անվտանգության սկիզբ լինել»: )

Գերիների թեման հիշատակող և խնդիրները վերհանող պատգամավորը միաժամանակ խոսում է տարածաշրջանային անվտանգության մասին, այն դեպքում, երբ ամեն օր Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիները մշակութային եղեռն են իրականացնում, և շարունակում ծայրահեղ հայատյաց քաղաքականությունը: Նման պարագայում Բեղլոյանի նման դիրքորոշումը, ճիշտ է, հասկանալի է, բայց անընդունելի է:

Սակայն այն, ինչ Բեղլոյանը քննարկման ընթացքում ասաց, ավելի վտանգավոր էր.

“… we have to look to the future, not to return to these endless disputes of who was the first, whose is this territory, historical overviews, etc. Because here as you know Armenians are the best for citing many ancient writers and doing all this kind of historical overviews. I don’t want to enter to this, because we have been doing this both sides for 30 years and it brought us to the war. …”.

(« Մենք պետք է ապագային նայենք, ոչ թե վերադառնանք անվերջ կռիվներին, թե ով էր առաջինը, ում տարածքն է, պատմական ակնարկներ և այլն: Քանի որ այստեղ, ինչպես գիտեք, հայերը լավագույնն են հնագույն շատ հեղինակների մեջբերելու և նման պատմական ակնարկներ անելու հարցում: Ես չեմ ուզում մտնել դրա մեջ, քանի որ մենք` երկուսս էլ 30 տարի արել ենք սա, և այն մեզ պատերազմի է հանգեցրել»:)

Անուշ Բեղլոյանի «this territory»-ն պարզվում է` Արցախն է, և նրա համար ընդհանրապես նշանակություն չունի, որ իրենց իշխանության տարիներին պետական պատասխանատու մարմինների կողմից համապատասխան աշխատանք չտարվեց, ու այսօր համացանցը ամբողջովին անարգել կերպով ողողված է ադրբեջանական տեղեկատվությամբ` Արցախի վերաբերյալ` սկսած օկուպացված տարածքներից` վերջացրած Շուշիով, որը իշխանական պատգամավորները համառորեն կոչում են ադրբեջանական անվամբ:

Պատգամավորը անիմաստ է համարում պատմական բոլոր հիմնավորումները Արցախի վերաբերյալ` անլրջացնելով այն «հնագույն հեղինակներին ցիտելու» հայերի կարողությամբ:

Նա, ինչքան էլ որ այսօր չընդունի, որ այդ խոսքերը իրենն են, միևնույն է, ասել է, որ (բառացի թարգմանությամբ) «Ես չեմ ցանկանում մտնել սրա (պատմական ակնարկների – խմբ.), քանի որ մենք` երկու կողմն էլ սա արել է 30  տարի, և այն մեզ պատերազմի տարավ»:

Ի զարմանս ընթերցողի` Անուշ Բեղլոյանը ճիշտ է: Ճիշտ է այնքանով, որ պատգամավորի քաղաքական թիմի ղեկավարը առնվազն 2.5 տարի հետևողականորեն տապալեց բանակցային գործընթացը` տուրք տալով Ադրբեջանի ծավալապաշտական և հարձակողական նկրտումներին` միևնույն ժամանակ թուլացնելով բանակը:

Եվս մեկ շեդևր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (որի նախագահը, ի դեպ, տխրահռչակ «սխալ կոճակ սեղմողն է») անդամից.

"But I would like to call to everyone to listen to the announcements and to the statements made by the ruling party, by the authorities, by the Ministry of Foreign Affairs, the Prime Minister’s office, and also members of Parliament which clearly stated that revanchism and all kind of military solutions and living for revenge is not something that Armenia and Armenian people want..."

(«Բայց ես ուզում եմ կոչ անել բոլորին հետևել իշխող կուսակցության, իշխանությունների, արտգործնախարարության, վարչապետի աշխատակազմի և խորհրդարանականների հայտարարություններին, որոնք պարզ նշում են, որ ռևանշիզմը և ռազմական նման լուծումները և վրեժի համար ապրելը այն չեն, ինչ ուզում են Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը»:)

Անուշ Բեղլոյանը միջազգային գործընկերներին և ադրբեջանական ու թուրքական շրջանակներին խորհուրդ է տալիս հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Հարց է առաջանում. ինչու՞ պետք է ադրբեջանցիները և թուքերը հետևեն հայկական պաշտոնական տեղեկատվությանը, եթե նրանք այսօր այն կարող են ստանալ առաջին ձեռքից և ավելի ճշգրիտ: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, երբ պետական մարմինները իրենք չեն տիրապետում Հայաստանում, առավել ևս` Արցախում ստեղծված իրավիճակին` միաժամանակ սխալ և սուտ տեղեկություններ տարածելով:

Ելույթից մեկ այլ հատված`

“… We are bound to live as neighbors, all countries of the region. ... I am talking about not only Azerbaijani society, but also about Armenian society, everyone- we have to learn, to perceive each other as a neighbors. ... and to learn, to perceive each other as human beings, as equals and stop to think about each other as enemies.

My call is to find a ground zero and start from the zero and learning to live in the region.”   

(«Մենք ստիպված ենք ապրել որպես հարևաններ, այս տարածաշրջանում բոլոր պետությունները: ... Ես խոսում եմ ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայ հասարակության մասին, բոլորը. մենք պետք է սովորենք, ընդունենք միմյանց որպես հարևաններ, ... և հասկանալ ու ընկալել միմյանց որպես մարդ արարած, որպես հավասար և դադարենք մտածել միմյանց մասին որպես թշնամիներ:

Իմ կոչն է գտնել այն զրոյական կետը և սկսել զրոյից ու տարածաշրջանում ապրել սովորելուց»:)

Կարճ` թե ինչ է առաջարկում Անուշ Բեղլոյանը. հայերը պարտադրված են ապրել Ադրբեջանի հետ, ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայ հասարակությունը պետք է սովորեն ապրել միասին:

Գործնական օրինակով` այսօր Շուռնուխի հայ բնակիչները պետք է հաշվի նստեն ու սկսեն հանգիստ ապրել ադրբեջանցիների հետ` աչք փակելով գերի ընկնելու, սպանվելու, ունեզրկվելու վտանգի վրա:

Հայերի տները ավերելուց, քանդելուց, նրանց «şerefsiz» անվանելով գլխատելուց հետո ադրբեջանցին հայերին պիտի «ընդունի» որպես մարդ, և դադարի վերաբերել որպես թշնամու:

Անուշ Բեղլոյանը առաջարկում է գտնել և ամեն ինչ սկսել «զրոյական կետից» կարծես ոչ մի պատերազմ չի եղել, Արցախի մեծագույն մասը չի գրավվել, 5000 զոհ չենք տվել, տասնյակ հազարավոր հաշմվածներ չունենք, հազարավոր գաղթական ընտանիքներ չունենք: Մեծ հաշվով` նրա համար միևնույն է. նա կշարունակի նման քննարկումների մասնակցել ու պաշտպանել ադրբեջանական ու թուրքական շահերը այնպես (նույնիսկ ավելին), ինչպես չէր ներկայացնի նույնիսկ Սամադ Սեիդովը` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, որը այդքան մեղմությամբ այս տարի խոսում էր տարածաշրջանային խաղաղությունից ու Հայաստանի հետ վստահության մեխանիզմների ստեղծումից, որի մասին էլ ըստ էության` խոսում էր Անուշ Բեղլոյանը:

Առցանց քննարկման` առավել լայն շրջանակներում տարածվելուց ու մեծ հասարակական հնչեղություն ստանալուց հետո Ազգային ժողովում պատգամավորին սպասում էին ապացույցներով «զինված» լրագրողները:

Դուք չե՞ք ասել, որ պետք չի հետ նայել, պետք է փորձել հասկանալ, թե կոնֆլիկտը որտեղից սկսեց, որ կողմը սկսեց, ում պատմական տարածքներն են» հարցին ի պատասխան` հնչում է. «Ես այդպես չեմ ասել»:

Անուշ Բեղլոյանը հայտարարում է. «Այն նախադասությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի այն պնդմանը, թե Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը, այդ պնդմանը ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող`…»:

Կարո՞ղ եք պատկերացնել. թուրք ներկայացուցչի` պատմական արդարության վերականգնման պնդմանը Բեղլոյանը «պատասխանել է», որ «հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող»:

Անուշ Բեղլոյանը այնուհետև ստեց ու փորձեց չընդունել, թե ասել է «մենք` երկու կողմն էլ սա արել է 30 տարի, և այն մեզ պատերազմի տարավ»:

«Ես ասեցի, որ այդ խոսակցությունները ձեզ բերեցին պատերազմի»: Չասեցի «մեզ», ասեցի` «հանգեցրին պատերազմի»»,- ապարդյուն փորձում էր արդարանալ պատգամավորը:

Ի տարբերություն անգլերենի, որով խոսում էր Բեղլոյանը` պատգամավորի հայերենը առավել վատն է, նույնիսկ անտանելի:

Ավելին, պատասխանելով լրագրողների անդադար ճշգրտող հարցերին` նա հասցրեց նաև արտահայտել իր կարծիքը Շուշիի մասին` անվանելով այն «Շուշա»:

Անուշ Բեղլոյանը, երկրորդելով իր քաղաքական առաջնորդին, կարծում է, որ ներկայումս գերիների վերադարձման հարցում «միջազգային ճնշումը բավականաչափ ուժեղ է, ես կասեի` նույնիսկ օրինակներ չունի պատմության մեջ»: Ինչ խոսք. հանճարեղ է:  

Այնուհետև Անուշ Բեղլոյանը արեց իր ամենահայտնի արտահայտությունը. «այսինքն` մենք 30 տարի բանակն էլ ենք զրոյական կետից սկսել: Մենք 30 տարի բանակ չենք ունեցել: Մենք բանակ ենք ունեցել, որի մարտունակությունը ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանությունների կողմից, քանց թե փորձը ցույց տվեց` ինքը գոյություն ունի»:

Գրեթե 30 տարի տարածաշրջանի ամենամարտունակ բանակով հպարտացող ժողովրդին պատգամավորը հայտնում է, որ այն «այնքան էլ մարտունակ չէր», դրա համար պարտվեցինք:

Այսօր տեղեկություններ են տարածվում, որ իշխող թիմը պատրաստվում է Անուշ Բեղլոյանին նշանակել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Այստեղ հնարավոր է` հաշվի է առնվել նույն հանգամանքը, ինչ Լիլիթ Մակունցի դեպքում. Անուշ Բեղլոյանը անգլերեն համեմատաբար լավ է խոսում:

Իշխանական պատգամավորների և մյուս գործիչների շարունակական, նույնաբնույթ հայտարարությունները գալիս են ապացուցելու, որ նման հայտարարությունները չեն արվում սպոնտան կերպով, այլ դրանք արվում են երկար տարիներ ձևավորված համոզմունքների հիման վրա կամ էլ դրանք անում են քաղաքական անլուրջ անցյալ ու ներկա ունեցող մարդիկ:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն