(VIDEO) Իշխանության հերթական սուտը. թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտնել էին արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին

article-image

Երեկ՝ փետրվարի 7-ին, «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրությունների առաջարկից հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

 

 

Նկատենք, որ արտախորհրդարանակական ընդդիմադիր ուժերին «անտեսող» այս հայտարարությունն իշխանական հերթական մանիպուլյատիվ սուտն է, քանի որ ինչպես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը հայտնել էին արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։

Առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ ԼՀԿ-ն անգամ ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտեր էր սկսել ընդունել:

Ինչ վերաբերվում է արտախորհրդարանական ուժերին, ապա  նման պատրաստակամություն էին հայտնել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

«Մեր քաղաքական ուժը անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք լինեն», -մասնավորեցրել էր Արթուր Վանեցյանը:

Երկրորդ նախագահն էլ, կիսելով այն մտահոգությունները, որ այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել հայտարարել էր. «Եթե իշխանությանը հաջողվի ընտրություններն ավելի արագ պարտադրել, ապա կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»:  Նախագահն ընդգծել էր, որ հանրությանը մենակ թողնել պետք չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Իշխանական հերթական ստի մասին է վկայում նաև Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունը, որ ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը, այն է՝ հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում:

 

 

«Մեր հեղափոխության հիմնական նպատակն այն է, որ Հայաստանի քաղաքացին միշտ կառավարություն ընտրելու և կառավարություն փոխելու հնարավորություն ունենա»,- այս մասին Փաշինյանը հայտարարում էր ամենաբարձր ամբիոններից ու պնդում, թե իրենց իշխանությունը կհեռանա ժողովրդի պահանջով:

Փաստացի, իր հրաժարականի օրհասականությունը չնկատող Փաշինյանը շարունակում է սեփական խոսքերը մոռացության մատնել:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն