.png)
Փետրվարի 9-ին ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, խոսելով պետական պարտքի ավելացման մասին, հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկն առաջարկում է պարտք չվերցնել, ապա ինքը պետք է մեզ ցույց տա նաև այն ճանապարհը, թե ոնց պետք է մենք պետբյուջեի ծախսերը կատարենք, ինչի հաշվին պետք է աշխատավարձ, թոշակ վճարենք և այլն»:
Աշխատավարձ ու թոշակ վճարելու խնդրի մասին աղաղակող Թունյանի այս խոսքերը ուղղակիորեն հակասում են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 12-ին արված այն հայտարարությանը, թե թոշակ ու աշխատավարձ վճարելու խնդիր չկա:
«Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ միասնական բյուջետային գործընթացի, առաջնահերթությունների, գերակայությունների շրջանակներում այդ միջոցների տնօրինում է իրականացվել»,- ասել էր Պողոսյանն ու շեշտել, որ աշխատավարձերի ու կենսաթոշակներ վճարելու խնդիր չկա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ո՞ր պաշտոնյային հավատալ, ի վերջո, թոշակ ու աշխատավարձ բաժանելու խնդիր կա՞, թե՞ չկա:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր` AntiFake.am