(VIDEO) Ալեն Սիմոնյանը ստում է. AntiFake.am-ը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակի օգտին գործող ֆեյքերի ապացույցներ

article-image

Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ելույթի ընթացքում հարցրել է. «Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունը ունի ֆեյքերի ֆաբրիկա։ Կա՞ նման ապացույց»։ Այնուհետև պատասխանել է ինքն իր հարցին՝ «Չկա նման ապացույց»։

AntiFake.am-ը նախկինում ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ իշխանությանը սատարող ֆեյքերի ֆաբրիկաների վերաբերյալ, որոնք աշխատում են ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ յութուբյան հարթակներում.

Օրինակ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆեյքերը սատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին (1, 2, 3, 4, 5, 6, 7), Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին (1, 2), Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և բազմաթիվ այլ պաշտոնյաների:

Ֆեյքերի ֆաբրիկայի անբաժան մաս են կազմում իշխանության հովանու ներքո գործող յութուբյան ալիքները, որոնք, չնայած իրական սեփականատարեր ունենալուն, զբաղվում են կեղծիքների տարածմամբ (մաս 1, մաս 2):

Ֆեյքերի ֆաբրիկան չի շրջանցել նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Վերջինիս ֆեյսբուքյան գրառումները նույնպես լայնորեն սպասարկվում են ֆեյքերի ֆաբրիկաների կողմից՝ նրա անձի ու գործունեության շուրջ հանրային աջակցության պատրանք ստեղծելու համար:

AntiFake.am-ը նախկինում ներկայացրել է Սիմոնյանի միայն մեկ գրառման ներքո «աշխատանք իրականացրած» 132 ֆեյքերին: Հետևաբար՝ ԱԺ փոխխոսնակը ստում է՝ ասելով, թե իշխանության օգտին գործող ֆեյքերի ֆաբրիկաների գործունեության ապացույցներ չկան: Սակայն մամուլում և սոցցանցերում Սիմոնյանի անվան հետ են կապվում նաև ֆեյքերի ֆաբրիկաների գործունեության այլ օրինակներ ու դրսևորումներ:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միայն մեկ գրառումը հավանած 132 ֆեյքերը՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն