Պետական ապարատում «ԽԾԲ»-ական բարքերը նոր թափ են ստանում. Սասուն Միքայելյանի դստեր պաշտոնը բարձրացվել է

article-image

Խնամի-ծանոթ-բարեկամով Հայաստանի էջը փակելու և քաղաքացիական Հայաստանի էջը բացելու խոստումներ տված իշխանականները շարունակում են մոռանալ իրենց խոսքերը:

Նախորդ հրապարակումներում AntiFake.am-ը բազմիցս ներկայացրել է 2019թ. և 2020թ. ընթացքում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոնավարումները:

2021թ. ընթացքում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով արված նշանակումները կարծես թե նույնպես չեն վերջանում:

Ինչպես տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջից, իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դուստրը՝ Սաթենիկ Միքայելյանը, նշանակվել է Կոտայքի մարզպետի օգնականի պաշտոնում:
 


 

Մասնագիտությամբ բանասեր Սաթենիկ Միքայելյանի աշխատանքային կենսագրությունը սկսվել է 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո: Վերջինս նախ նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալի օգնականի, ապա՝ Կոտայքի մարզպետարանի քարտուղարության խորհրդականի պաշտոնում: Թե ինչպիսի գործունեություն է ծավալել Միքայելյանի դուստրը համալսարանն ավարտելուց հետո` 2011-2018թթ. ընթացքում, ներկայացված չէ:
 

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, 2018թ.-ի հոկտեմբերի 27-ից հանդիսանում է Հրազդան համայնքի ղեկավարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ. ընթացքում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով արված նշանակումները չեն սահմանափակվում ներկայացված դեպքով, կարող ենք փաստել, որ հրաժարական տալու փոխարեն` իշխող թիմի անդամները նոր թափ են հաղորդել «ԽԾԲ»-ական բարքերին:

«Խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոններ ստացածները ո՞րքան կշարունակեն պաշտոնավարել՝ ցույց կտա իշխող թիմի դեմ աշխատող ժամանակը:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
 

Կարդացե՛ք նաև՝


Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն