(PHOTOS) Ի՞նչ են քննարկում «Վիվարո»-յի Վիգենն ու վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար «Դիջեյ» Էդոն սրճարանում

article-image

Այսօր երեկոյան AntiFake.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են «Վիվարո» ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանն ու վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («Դիջեյ» Էդո) նստած զրուցում Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում։ 

Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել են «Վիվարո»-յի Վիգենի անվան շուրջ խոսակցությունները՝ կապված իշխանության օգտին գործող ֆեյքերի ֆաբրիկաների հետ։ «Վիվարո»-յի Վիգենի անունը կապվում է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով նույնպես համարվում է ֆեյքերի ֆաբրիկաների հետ կապ ունեցող պաշտոնյաներից մեկը։ 

Այս ամենը հաշվի առնելով հարց է առաջանում, թե ինչ նպատակով են հանդիպել ու ինչ կարող էին քննարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Էդուարդ Աղաջանյանը և «Վիվարո»-յի Վիգենը։

Լուսանկարներում՝ «Վիվարո» ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը և վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում.


Աղբյուր՝ AntiFake.am​​​​​​​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն