Առողջապահության նախարարությունը հայտնում է թեթև վնասվածք ստացած քաղաքացու մասին, ԱԻՆ-ը` հերքում, Նիկոլ Փաշինյանն էլ` հերթական անգամ Fake News տարածում

article-image

Այսօր` փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ-ի փոխանցմամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 3000 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված  ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):

Այս ընթացքում առողջապահության նախարարությունը հայտնել էր թեթև վնասվածքներ ստացած մեկ քաղաքացու մասին:

Այս փաստը, սակայն, արտակարգ իրավիճակների նախարարությունը ավելի ուշ հերքել է: «Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը»,- հայտնել է ԱԻՆ-ը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնած տեղեկատվությունը դեռ առկա է առողջապահության նախարարության էջում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս տեղադրել է քաղաքացու վիրավորման մասին վերոնշյալ լուրը, այնուհետև խմբագրել այն:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Արմավիրի մարզում, սակայն ԱԻՆ-ը հաղորդում է, որ այն գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր հսկայական հետևորդներ ունեցող էջով ապատեղեկատվություն է տարածում: 

Նման պարագաներում բնակչությանը հավաստի տեղեկատվություն տալու փոխարեն պետական կառույցների կողմից նման իրարամերժ հայտարարությունների առկայությունը, այն դեպքում, երբ բնակչությունը հստակ տեեղեկատվության է սպասվում, դատապարտելի է:

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն