ՄԻՊ-ը վեր է հանում պաշտպանության նախարարության կեղծիքը. իրավիճակը չի վերահսկվում, իսկ հակառակորդը կրակում է

article-image

Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կրակ արձակում հայկական գյուղերի հարևանությամբ, ինչը, ՄԻՊ-ի հավաստամբ, արձանագրում են հայ դիրքապահները:

Պետք է նշել, որ այս օրերին պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով մամուլի հաղորդագրություններ է հրապարակում Սյունիքում առկա իրավիճակի մասին, որտեղ ընդհանրապես տեղ չեն գտնում սահմանային միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ: Ավելին, նշվում է, որ միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:

Նույն տեքստն է նաև վերջին հայտարարության մեջ. «Փետրվարի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել»:

Հարկ է արձանագրել երկու հարց.

1. ի՞նչ օպերատիվ իրավիճակի մասին է խոսքը, երբ ադրբեջանական բանակը անընդհատ, մետր առ մետր առաջ է շարժվում:

2. Ո՞րն է հայ-ադրբեջանական շփման գիծը, ի՞նչ տեսք ունի այն:

Նախկինում յուրաքանչյուր շաբաթ Արցախ Պաշտպանության բանակը հրապարակում էր տվյալներ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտոմների վերաբերյալ այդ թվում նշելով նաև կրակոցների թիվը:

Հարց է առաջանում. եթե նման դեպքեր տեղի են ունենում նաև հիմա «հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով», ինչու՞ նման դեպքը չի արձանագրվում պետական կառույցների կողմից:

Վերջին շրջանում, հակառակ ՊՆ հավաստիացումների, թե «սահմանային միջադեպեր» չեն եղել՝ բավական է ընդամենը հիշել երկու դեպք, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերվել էին երկու ադրբեջանցի զինծառայող, որոնք մի քանի օր անց վերադարձվել են ադրբեջանական կողմից, և ավելի քան հարյուր ոչխարի հափշտակությունը, որոնք վերադարձվել էին երկար բանակցություններից հետո:

Իսկ այսօր էլ տեղեկատվություն տարածվեց, թե ադրբեջանցիները Ագարակ գյուղի մոտ նոր դիրքեր են գրավել և հաստատվել:

Թե ինչու՞ է ստում պաշտպանության նախարարությունը այս իրավիճակում, կարելի է միայն բազմաթիվ օբյեկտիվ ենթադրությունների հանգել:

Աղբյուր՝ AntiFake.am​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն