Զոհերի ընդհանուր թվի վերաբերյալ իշխանականների ստերն աստիճանաբար պաշտոնական հաստատում են ստանում. զոհերի թիվը գերազանցում է 4000-ը

article-image

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկփետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ստացվում է, որ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում զոհված 4005 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն:

Նկատենք, որ պատերազմի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հերքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած տեղեկությունը, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր առմամբ ունեն 5000 զոհ և յուրաքանչյուր կողմ ունի ավելի քան 2000 զոհ, հայտնել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը չի գերազանցում 2000-ը: Մինչդեռ այդ ընթացքում, բացի ՌԴ նախագահից, 2000 և ավելի զոհերի վերաբերյալ շրջանառվում էին բազմաթիվ ոչ պաշտոնական տեղեկություններ:

Իսկ արդեն հունվարի 20-ին Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։

Փաստացի, այս պահին Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է 4005 զոհի մասին: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը հայտնել է զոհված 2297 զինծառայողի անուն: AntiFake.am-ը հրապարակել է ևս 141 անուն, որոնք որևէ պաշտոնական ցոցակում ընդգրկված չեն: Բացի նշվածը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անհետ կորածների խնդրով 2392 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ զոհված զինծառայողների ընդհանուր թիվը կաճի:

Այսպիսով, ամիսներ շարունակ հանրությանը մատուցվող հայկական կողմի զոհերի կեղծ թվերն աստիճանաբար իրական պատկեր են ստանում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն