(ՓԱՍՏԵՐ) Ֆեյսբուքում լկտի բառապաշարով հայտնի իշխանական ֆեյքեր, որոնց ԱԱԾ-ն չի նկատում

article-image

Ազգային անվտանգության ծառայությունը արդեն 3 օր է` փնտրում է «Gagik Soghomonyan» անունով ֆեյսբուքյան կեղծ օգտահաշվի հետևում կանգնած անձանց։ Այդ առիթով բերման է ենթարկվել 6, ապա ձերբակալվել 4 անձ՝ «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը և Արամ Սարգսյանը։ Նշված 4 անձանց ձերբակալությունները նրանց փաստաբանների և մի շարք իրավաբանների կողմից որակվել են ապօրինի, դատարանը Մհեր Ավագյանին արդեն իսկ ազատ է արձակել՝ ԱԱԾ քննիչի՝ նրան ձերբակալելու որոշումը ճանաչելով ոչ իրավաչափ։ Հատկանշական է, որ  այս ամբողջ ժամանակահատվածում «Gagik Soghomonyan» անունով ֆեյքը շարունակել է գրառումներ անել՝ ծաղրելով ԱԱԾ-ին և ապացուցելով, որ ձերբակալված անձինք առնչություն չունեն այդ օգտահաշվի հետ։

Փետրվարի 20-ին ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում մեջբերված են «Gagik Soghomonyan» անունով ֆեյքի այն խնդրահարույց արտահայտությունները, որոնք, ըստ ԱԱԾ-ի, «բացահայտ կերպով հարուցել են ազգային թշնամանք և նվաստացրել ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված սերմանվել է փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա», «…նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

Փաստորեն Ազգային անվտանգության ծառայությունը նկատել է ֆեյսբուքյան մի կեղծ օգտատիրոջ գրառումները, որոնք ունեն հակաիշխանական բնույթ, և որոնք վիրավորում են իշխանական պաշտոնյաներին։ Իսկ ինչու՞ ԱԱԾ-ն չի նկատում Ֆեյսբուքում հօգուտ իշխանության գործունեություն ծավալող բազմաթիվ այն կեղծ օգտահաշիվները, որոնք լկտի բառապաշարով վիրավորական, զրպարտիչ ու հայհոյախառն գրառումներ են անում ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների հասցեին։

Դրանցից է «Regina Prazyan» անունով կեղծ օգտահաշիվը, որն աչքի է ընկնում հայհոյախառն և լկտի բառապաշարով ու գրառումներով` թիրախավորելով քաղաքական, մշակութային առանձին գործիչների, որոնք քննադատում են ներկայիս իշխանություններին և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս` ցենզուրայից դուրս գրառումները տարածում են Նիկոլ Փաշինյանին պաշտպանող կեղծ էջերը, որոնցով տարածած աղբով էլ հեղեղվում է Ֆեյսբուքը: 

«Mane Elbakyan», «Mona Afrikyan» անուններով կեղծ օգտահաշիվները նույնպես իշխանական թեքում ունեն, որոնք ամենօրյա կտրվածքով հայհոյում, վիրավորում, զրպարտում ու ցենզուրայից դուրս արտահայտություններ են անում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին, վիրավորում են հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորներին։

Նշված երեք ֆեյքերը հայհոյախառն արտահայտություններ են անում նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող խմբերի՝ լրագրողների, փաստաբանների, դատավորների, մշակութային գործիչների, հոգևորականների հասցեին, որոնք ոչ իշխանահաճո վարք են դրսևորում։

«Regina Prazyan» անունով ֆեյքն ունի ավելի քան 16.000 հավանում և 20.000 հետևորդ, «Mane Elbakyan» ֆեյքն ունի ավելի քան 7600 հետևորդ, իսկ «Mona Afrikyan» ֆեյքն ունի ավելի քան 3200 ընկեր։

Ստորև ներկայացնում ենք նշված երեք կեղծ օգտահաշիվների լկտի բառապաշարով, վիրավորանքներ, զրպարտություններ պարունակող գրառումները։
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն