Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը Իսրայելում և Եթովպիայում դեսպանությունների ստեղծելն էր. Սուրեն Սարգսյան

article-image

Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սկզբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես Աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան Միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգը ակտիվությունից պայթում էր):

Ինչ տեղի ունեցավ արդյունքում:

1. Դեսպանությունը չբացեցին (տեխնիկապես բացեցին՝ առանց դեսպան), այսինքն դրա անհրաժեշտությունն իրականում կամ չկար, կամ փոշմանեցին:

2. Վատ մեսիջ տվեցին առ այն, որ ուզում ենք բացենք՝ հարաբերություններ զարգացնենք, բայց որոշումը կայացնելուց հետո փոշմանեցինք, կամ սխալ էինք հաշվարկել մեր օրակարգը:

Այսինքն իրանք իրանց հիմնավորեցին, որոշեցին, մեսիջները տվեցին, հետո իրանք իրանց որոշեցին, որ դա իրանց պետք չի, թեման փակեցին՝ գնաց: Երկու դեպքում էլ շատ անլուրջ  ընկալվեցինք, թե Եթովպիայի, թե առանձին պետություների և թե Աֆրիկյան Միության կողմից:

Դրա համար պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց»,- գրել է Սարգսյանը:


 

Աղբյուր՝ AntiFake.am​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն