
«Yerkir.am»-ը գրել է.
«ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամները Ստեփանակերտում դիմավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության անդամներին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ապազգային դաստիարակության խորհրդանիշ դարձած փոխնախարար Ժաննա Անդրեսայանին:
Փոխնախարարը խուճապահար տեղավորվեց ծառայողական ավտոմեքենայում՝ չպատասխանելով Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին երիտասարդների հարցերին»:
Աղբյուր՝ Yerkir.am