Ռադիոտուն գրաված, դատարան շրջափակած թայֆեն սպառնում ա նոր մարտի 1-ով. Քաղաքացիները արձագանքում են Անդրանիկ Քոչարյանի սպառնալիքներին

article-image

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման գործողություններին ասել է. «Եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև, որ իրենց վրա կարող են կրակել»:

Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը զայրացրել է քաղաքացիներին, ովքեր հիշել են 2018թ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամբոխի կողմից Հանրային ռադոյի շենքի գրավումը, որի ժամանակ իշխանությունները ուժ չկիրառեցին և մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին:

 

Քաղաքացիների գրառումները՝ ստորև.

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրել է.

«Եթե իշխանությունը ասում է, որ կկրակի սեփական ժողովրդի վրա ապա նաև պետք է իմանա, որ սեփական ժողովրդի վրա կրակող իշխանությանը սատկացնում են պատերի տակ և աշխատասենյակներում, դալաններում և իրենց տներում, օդում, ջրում և ցամաքում:

Ընդհանրապես ես չգիտեմ նմանատիպ մի խելագար իշխանություն, որը ռիսկ կանի կրակել իր ժողովրդի վրա և վերջում կենդանի մնալ:

Հ.Գ. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից մի հայտնի բեղիկով անդոն ասել է, թե իրենք կրակելու են ժողովրդի վրա, ուրեմն նրան խորհուրդ եմ տալիս կարդալ գրառմանս առաջին հատվածն ու խորհել սեփական ապագայի մասին»:


«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.

«Լավ է, որ Հայաստանում ադրբեջանի հյուպատոսարանը սպառնում է ժողովրդին կրակելով: Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ այս ադրբեջանցիները սարսափում են իրակնությունից:

Իսկ իրականությունը մեկն է. հեռացվելու եք...»:


Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է.

«Մարտի 1ը մատի փաթաթան սարքածները, ռադիոտուն գրավածները, քաղաքացուն սուրբ կով սարքողները էսօր հղում են անում պետության՝ լեգիտիմ բռնության մենաշնորհի վրա: Անդոնը սխալ բան չի ասել, սխալ ա էն, որ դա Անդոնն ա ասել: Աչքիս խմբագրական գրեմ էսօր»:


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Եթե դավաճան սրիկաները մտածում են, որ շենքերը գրավելու ցանկություն ունեցող քաղաքացիների վրա  կարող են կրակել, ապա պետք է մտածեն, որ շենքերը գրավելու փոխարեն այդ քաղաքացիները կարող է որոշեն գրավել հենց Արդրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քարոզչություն անող թրքաբարո հողատուներին»:


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանը գրել է.  

«Լսի՛ Անդո, երբ Նիկոլը հարձակումով, դուռը ջարդելով ներխուժեց Հանրային ռադիոի շենք, իրավունք ունե՞ր, նրա վրա կրակեցի՞ն:

Ո՛չ...

Իսկ հիմա ինչ է բռնապետական կարգե՞ր են...

Հա՞...

Բախտներդ փորձեք ու կրակեք...Կրակող էիք Արցախը չտայիք ու  սահմանին գնայիք կրակեիք...

Հետո կրակոցներից մի խոսի, Չաուշեսկուն էն աշխարհից կլսի ու կնեղանա...»:


Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրել է.

«Անդոն չդիմացավ, խոստովանեց, որ իրենք մնացել են կրակելու հույսին։ ԱԱԾ ն նրան պետք է հրավիրի զրույցի՝ ճշտելու թե ովքեր են զինված բանդայի անդամները եւ ինչով են զինված։ Ես վստահ եմ՝ բանակը, ոստիկանները եւ աածականները ժողովրդի վրա չեն կրակի։ Արագ պետք է բացահայտել թե ովքեր են տականք անդոյի զինված ջոկատի անդամները»։


Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Տհաս "հրեշ Անդոն" չափերն անցնում է

Կապիտուլյանտ քայլիստ երեսփոխան  Անդրանիկ Քոչարյանը սպառնում է զենք կիրառել ժողովրդի դեմ...

Այո՛, եթե ժամանակին Գյումրիում հայտնի "հրեշ Անդոն" պատժվեր իր, ըստ տարածված լուրերի, աղետի գոտու թալանի համար հիմա չէր վայրահաչի...

2018 թ֊ին եթե Նիկոլին կրակեին ռադիոտունը գրավելու ժամանակ, հիմա Հայաստանն այս վիճակում չէր հայտնվի...

Հ.Գ. Մեծացավ էլ "Անդոն" մնաց...»:


Արթուր Թովմասյանը գրել է.

«(ազգընտիր) անդոՆ պատրաստ է կոտորել, սպանել ու ահաբեկել սեփական ժողովրդին, հանուն իր և իր թայֆի համար, ոնց արեց կապիտուլյանտը 44 օրյա պատերազմում»:


Տիգրան Հարությունյանը գրել է.

«Ռադիոտուն գրաված, դատարան շրջափակած թայֆեն սպառնում ա նոր մարտի 1-ով։

Հիշում եք ասում էի Նիկոլը նաև բերդում նստած տարիների մուռը հանելու ծարավ ունի։ Նոր մարտի 1 կանի, բայց ինքնակամ չի հեռանա։

Հասկացեք, ում էիք ձեր գլխին փրկիչ կարգում»։


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Ալեքսանդրա Հարությունյանը գրել է.

«Ես ճիշտ եմ հասկանու՞մ, որ այս սուբյեկտը սպառնում է ՀՀ քաղաքացիներին...»:


Աշոտ Ֆելիքյանը գրել է.

«Քաղաքացիները շատ լավ գիտեն, որ իրենց վրա կկրակեն թրքահպատակ ստահակները՝ ԱԺ-ում և կառավարությունում գտնվող թուրքերի հրամանով: Բայց ձեր սպառնալիքները առ ոչինչ են թուրքերի դեմ ազգային ազատագրական պայքարի ելած հայերի համար...»:


Աթոյան Հայկը գրել է.

«Ռադիոտուն գրավող անդոնները խոսում են պետական պահպանության շենքերի պահպանումից:

Հ.Գ. Տենց «դուխով»՝ գոնե 1 անգամ թշնամու հետ խոսելուց ձեզ չտեսանք...

թուրքի_կոշիկները_լիզող_խոզանակներ

բռնված_սպասեք»:


Պրոդյուսեր Տաթև Վարդանյանը գրել է.

«Կրակեք թե չկրակեք մենք գնալու ենք մինչև վերջ»։


«Քոչարյան Անդրանի՞կ

Էս սպառնու՞մ եք

Կկրակե՞ք

Դե կրակեք, չկրակողի՞ ...

Չմոռանամ հիշեցնել, որ ԴՈՒՔ 5.000 ՀԱՅԵՐԻ ՎՐԱ ԱՐԴԵՆ ԿՐԱԿԵԼ ԵՔ»,- գրել է Տաթև Վարդանյանը։


Հովհաննես Խաչատրյանը գրել է.

«Հողատու նիկոլի ուսապարկ անդրանիկ քոչարյանը սպառնում է «3մլն վարչապետերին» կրակելով:

Այսօր նիկոլի կարկառուն ուսապարկ քոչարյան անդրանիկը հայտարարել է «թե պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու սեփական ժողովրդի վրա»: Սա ասում է մեկը, ում անմիջական մասնակցությամբ է տեղի ունեցել սկուտեղի վրա հայրենիքի հանձման գործընթացը: Չէ բայց դուք պատկերացնու՞մ եք, սրանց պատճառով 5000-ից ավել հայորդիներ բռնեցին հավերժի ճամփան ու հիմա սրանք խոսում են սեփական ժողովրդի վրա կրակելուց:

Պղծությունը սրանց արյան մեջ է, թուրքի դեմ խաղաղություն են քարոզում իսկ սեփական ժողովրդին լռեցնելու համար կրակելով են սպառնում: Ու չգիտես թե ինչու է այդպես, բայց քոչարյան անդրանիկը միշտ առանցքային դեր է ունենում այն ժամանակ, երբ երկրում տեղի է ունենում արյունոտ քաղաքական սպանություններ: Դրա վառ օրինակներից են` ՀԱԲ, Հոկտեմբերի 27: Արդյոք այդ ամենը պատահականությու՞ն է: Տեսնես հիմա ինչու՞ է անդրանիկի սիրտը արյուն ուզում, հիմա ինչու՞ է կրակելուց խոսում»:


Աննա Մկրտչյանը գրել է.

«Կարողա՞ ձեր վրա պտի կրակեին, որ էս օրին չլինեինք։ Ձեր վրա կրակելու դեպքում մի քանի թափթփուկ էր պակասելու, ոչ թե մեր բանակը, զինվորներն ու հայրենիքը»։


Վահե Բեգոյանը գրել է.

«Իսկ սա սպառնալիք չի՞, ոչ մեկ չի պատրաստվու՞մ գործ հարուցել, թե՞ չաուշեսկույի մասին բեմականացումը բռնության կոչ ա, իսկ հաշվեհարդարի մասին ուղիղ սպառնալիքով հասցեական խոսքը` ոչ:

Սպասում եմ ՄԻՊ-ի արձագանքին

P.S.

Ժամանակին ռադիոտունը գրավողների վրա պիտի կրակած ու սատկացրած լինեին...

P.P.S.

Էն անեկդոտի կրիայի ասած` անդոն»։


Էդուարդ Սարիբեկյանը գրել է.

«Անդոն՝ Քոչարյան, որ սպառնացել է ժողովրդի վրա կրակել, անպայման իր պատիժը կստանա: Բայց հարցն այլ հարթությունում է: Պարզ է, որ ինքն անձամբ կալաշնիկովով փողոց դուրս չի գա: Այդ դեպքում կա՞ Հայաստանում մի մարդ, մի ոստիկան կամ այլ ուժային կառույցի ծառայող, որ պատրաստ է կրակել ժողովրդի վրա: Կա՞ մեկը, ով չի փախել Շուշիից ու Հադրութից ու հիմա կկատարի սրա նմանների՝ ժողովրդի վրա կրակելու հրամանը»:


«Էս անդոնը սպառնը՞մ ա

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»»,- գրել է Էդուարդ Սարիբեկյանը։


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրել է.

«Եթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի։ Կստացվեր, որ սրանք իրականում չեն ցանկանում կործանել Հայաստանի ապագան, և ընդդիմությունը խտացնում է գույները։ Բայց հայտարարեցին ժողովրդի վրա կրակելու պատրաստակամության մասին, և ամեն բան ընկավ իր տեղը։

Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է։ Սրանք դեռ մինչև վերջ չեն կատարել Հայաստանը կործանելու իրենց տերերի ծրագրերը։ Այնպես, որ դրսերին «ժողովրդավարություն քարոզ» հակահայ շրջանակները, շատ հնարավոր է կանաչ լույս են տվել նաև ժողովրդի վրա կրակելու հարցում։

Մնացածը՝ ժողովրդի որոշելիքն է, հրավիրե՞լ «դուելի» այս թրքահպատակ իշխանությանը, թե՞ այնուամենայնիվ հարցերը լուծել դատաիրավական ճանապարհով»։


Էդգար Պետրոսյանը գրել է.

«Նոր մարտի 1-ին ընդառաջ։

Սարգիս Քլոյանը, բան չունե՞ս ասելու։

Հ.գ Քոչարյան անդոն, չե՞ս ուզում ասես, Քոչարյան Ռոբերտը ճիշտ էր, իսկ Սարգսյան Սերժը տղա»։


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է.

«Գյումրիի «հրեշ–տակ Անդոն» սպառնում է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք գրավեն շենքեր: Ստացվում է, որ մոլագար դահիճի միջոցով իշխանությունը զավթելու համար կարելի էր դռները ջարդելով գրավել Ռադիոտունը, իրականացնել հեղաշրջում և գլխատել Արցախը՝ ողբերգական ամենածանր կորուստներով ու հետևանքներով, բայց սպառնում է այն քաղաքացուն, ով ուզում է այս դավաճանների ոհմակից օր առաջ ազատվել...

Ժողովրդական իմաստությունը հուշում է՝ զգույշ սրածդ բիզը չշարժվի հակառակ ուղղությամբ...»:


Մարինե Մանուչարյանը գրել է.

«Անդոնը հազարից մեկ ճիշտ միտքա ասել: Ցավոք Ռադիոտուն մտնելուց, ՊՊԾն գրավելուց պետության` բռնություն կիրառելու մենաշնորհը չկիրառվեց:

Այ որ էն ժամանակ կրակեին, էսօր սենց դժվար լեզվին աներ»:


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հետազոտող Բենիամին Մաթևոսյանը գրել է.

«1. Եթե, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պետությունն ունի կրակելու լեգիտիմ իրավունք, ապա ի՞նչ հարցեր կան նախկին իշխանություններին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։

2. Եթե 2008-ին ժողովուրդը, ըստ այսօրվա իշխանությունների, իրավունք ուներ ապստամբելու,  ապա ինչու՞ Նաիրի Հունանյանին իրենք դեռ չեն ազատել բանտից, չէ՞ որ նա էլ իր մեթոդով է իրագործել «ապստամբելու» իր իրավուքը։

Մեկ գլխում 2 իրար հակասող միտք չպետք է լինի։

Հիմա ի՞նչ, մի դեպքում իշխանություններն ունեն կրակելու իրավունք, իսկ մյուս դեպքում՝ իշխանությանը դրա համար կարելի է դատե՞լ։

Հիմա ի՞նչ, մի դեպքում ժողովուրդն ունի ապստամբելու իրավունք, և այդ իրավուքի խախտման համար դուք մարդկանց դատում եք, իսկ այլ դեպքերում դուք, մի կողմից, հղում եք անում իշխանություններին լեգիտիմ կրակելու իրավունքի վրա, բայց մյուս կողմից էլ նրան, ով 1999-ին «ապստամբել է», բանտից չե՞ք ազատում ու ներողություն չեք խնդրում այսքան տարի «խոշտանգելու» համար»։


Աշոտ Հովհաննիսյանը գրել է.

«Սպառնալուց առաջ պետքա մտածել` բա որ չվախեցան ինչ եք անելու???»:


Տիգրան Վարդանյանը գրել է.

««Ալիևի քայլը» խմբակցության հայտնի ներկայացուցիչ քոչարյան անդոն հերթական անգամ զառանցել է: Չնայած ոչ թե զառանցել է, այլ` սպառնացել ՀՀ պատվարժան քաղաքացիներին ասելով` եթե վերջիններս որոշեն շենք գրավել, ապա պետք է հասկանան, որ իրենց վրա նաև կրակելու են:

Հասկանու՞մ եք: Սրանք արյան ծարավ ունեն: Էս մարդասպան տականքները հազարավոր տղերքի գլուխ կերան, բայց չեն հանգստանում: Սրանք դեռ մի բան էլ Հայաստանի ներսում են սպառնում, որ կկրակեն:

Մեղավորը մենք ենք, բոլորս: Մեղավոր ենք, որովհետև սրանք դեռ իշխանության են: Ոչինչ, շատ քիչ է մնացել»:


Վահագն Մխոյանը գրել է.

«Երբ Սերժ Սարգսյանը Նիկոլին ասեց․ «․․․ դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից ․․․», Հայաստանում ինչքան վարձու ինտելեկտուալ կար, հիստերիկ ճղճղոց հանին, թե բա․ «ժողովրդին սպառնումա»։ Էդ ճղճղոցը նենց ուժգին էր, որ դրանց ալիքները չնայած տիեզերական վակուումին, հասան Մարս ու այնտեղ քիչ էր մնացել կրկին արթնացնեին Օլիմպիոս հրաբուխը։

Իսկ հիմա, երբ ինչ-որ մի հատ բեղերով Անդոն ուղիղ սպառնում ա քաղաքացիներին, թե կգնդակահարենք ձեզ, վերոնշյալ պարոններն ու տիկինները երկնքին նայելով շվշվացնում են․ յանիմ ամպերի գեղեցկությամբ են հիանում, չեն լսել»։


Նինա Մարգարյանը գրել է.

«Մի երկրում, որտեղ ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը, ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ում քաղաքական թիմն իշխանության է եկել նաև Ռադիոտունը գրավելով ու շենքի դռներից մեկը կոտրելով, իսկ հետո նաև այդ քաղաքական ուժի ղեկավարի կոչով դատարաններն են շրջափակվում, մեկնաբանելով ընդդիմության` փետրվարի 20-ի հանրահավաքում հնչած հայտարարություններից մեկը, ասում է. 《Պետությունը պետականություն է պահում ու մոնոպոլ իրավունք ունի կրակելու》։

Սյուռեալի՞զմ, ամնեզի՞ա, անամոթությու՞ն, ամենաթողությու՞ն...»:


Բելլա Լալայանը գրել է.

«արա   անդոն  ?

ասում ես՝  մարտի 1-ը ով էր կազմակերպել,

այ անդոն»:


Իրինա Դանիելյանը գրել է.

«Անդոն ասում է Մարտի 1֊ը կկրկնեմ, եթե մեկն ու մեկը համարձակվի շենք գրավի, առանց աչք թարթելու կրակելու հրաման կտամ, ինչ խոսք, կապրենք կտեսնենք թե ում վրա կրակելու հրաման կտաս»։


Հրանտ Խալաթյանը գրել է.

«Եթե ամեն մի օգտագործված անդոն մտածում է, որ պետք է քաղաքացիների վրա կրակի, ուրեմն պետք է մտածի, որ նախքան շենքերը գրավելը, կարող է իրեն էլ գլխից թողեն»:


Հասմիկ Սարգիս Բաբաջանյանը գրել է.

«Ձեզ համար քի՞չ էր 5000 մարդու արյունը։ Չհագեցա՞ք տաք արյան գոլորշու խեղդուկից։ Չհագեցա՞ք, որ մի ողջ ժողովրդի կոմիտասյան խելագարության հասցրիք, անոտ ու անձեռ դարձրիք հազարավորների։ Դուք շատ լավ գիտեք, որ զինվորների մեծ մասը, որոնք կրակի թեժ գծերում են եղել ու վերադարձել, հոգեպես կե՜ս մարդ են, հոգեպես անառողջ․․․ Այն որ լսում եք, պատերազմից վերադարձած զինվորը ինքնասպանություն է գործում, կարծում եք, ձեր մե՞ղ քը չի։ Որ հոգեկան խնդիրներով հիվանդների թիվը ահագնացել է, ձեր մեղքը չի՞։

Հիմա էլ սեփական ժողովրդի վրա կրակելու կոչե՞ր եք անում։ Կրակում է նա, ով վախենում է ժողովրդից։  Այն դեպքում, երբ Հայաստանն արյունաշաղախ եք արել, արյան մեջ կորցրել, հաշմանդամի երկիր եք դարձրել մեր երկիրը ու ձեզ թվում է, թե ոտքի չի՞ կանգնելու հաշմված, խաբված, հազար տեղից խոցված ժողովուրդը։ Կարող եք տրորել ու շարունակե՞լ ձեր խրախճանքը։

Գրողի ծոցը կորեք; Դուք գործ ունեք վիրավոր առյուծի հետ, ում հետ հեշտ չի մենամարտի բռնվել ու սպանել։ Կրակեք, բայց անգամ կրակոցի ձայնից ձեզ նման վախկոտները, որ պարկուճ չեն տեսել, լեղաճաք կլինեն ու անշնչացած փռվեն։ Դուք գործ ունեք հերոս ժողովրդի հետ, ում ձեռքից խլել եք հաղթանակը»։


Միքայել Գրիգորյանը գրել է.

«սրանք վերջնականապես ցնդել են...

Անդոնին փոխանցել է պետք, որ մարդիկ տնից դուրս գալուց մտածելով են դուրս գալիս ու իրանից և իրա բառաչանքից չեն վախենում»:


Ալեն Ղուլյանը գրել է.

«Հո դու Անդոն չես??? Էս սպառնում ես ????»:


Նանեհ Մխիթարյանը գրել է.

«Եթե քաղաքացիները շենքը գրավեն, դու պետք է մտածես, որ կրակոցից չես փախչելու, դավաճան թուրք»:


Մանուել Մանուկյանը գրել է.

«Գնայք Ադրբեջանցիների վրա կրակեիք,ոչ թե քաղաքացիների։ Նիկոլի կրակող Անդրանիկ Քոչարյանը

Բա ասում էիք այդ պետական շենքերը քաղաքացիներին են, ինչ կուզեն կանեն?»:


Էդգար Խաչատրյանը գրել է.

«Անդրանիկ Քոչարյանին, որ Աժ֊ում տենաք հարցրեք.«Անդո ջան Ռադիոտան շենք մտնելուց էն ժամանակվա իշխանությունը կարա՞ր կրակեր ու եթե չի կրակել սխալ ա արե՞լ»»։



Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն