Հայկական արտադրության մրցունակ աթս-ներդ ո՞ւր են. քաղաքացիներն արձագանքում են «IDEX 2021»-ին Հայաստանի` բուկլետներով մասնակցությանը

article-image

Հայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին․

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպել է Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին, չի կարողացել ապահովել ցուցահանդեսային նմուշների առկայությունը տաղավարում։ Հայկական զենքերը դեռևս Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին Աբու-Դաբիում, իսկ Հայաստանը ցուցահանդեսի բացմանը ներկայացել է բուկլետներով և ջրի շշերով։

Ցուցահանդեսին մասնակցելու համար պետական բյուջեից ծախսել է մոտ 25 մլն դրամ՝ առանց տրանսպորտային ծախսերի: 

Քաղաքացիներին զայրացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անգործունեության հետևանքով Հայաստանի համար ամոթալի ստեղծված իրավիճակը: 

 

Քաղաքացիների գրառումները՝ ստորև.

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.

«Այ ապիկարներ, այ անկարողներ, դուք չեք կարողանում նույնիսկ լոգիստիկ պարզ խնդիր լուծել այդ ինչպե՞ս պիտի տնտեսություն զարգացնեք: Այդ ինչպե՞ս եք մեր ազգին դուրս բերելու ձեր քցած կրակից...

Հետո էլ կասեք վեցամսյա ճանապարհային քարտեզ:

Ամոթ ունեցեք, բարոյականություն ունեցեք ու ռադներդ քաշեք»:


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Ճիշտ է՞, որ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել է տարածաշրջանի ամենամարտունակ բուկլետներով»։


Blognews.am կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է.

«2 տարին մեկ անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվում է սպառազինությունների և զինտեխնիկայի ցուցահանդես՝ International Defence Exhibition։ Սա աշխարհի ամենամեծ զենքի ցուցահանդեսներից մեկն է, որի ժամանակ կնքվում են սպառազինությունների առք ու վաճառքի ահռելի մեծ քանակությամբ պայմանագրեր։ Օրինակ 2009-ին IDEX-ի ժամանակ, 4 օրվա ընթացքում 4,6 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքվել։

Իսկ սա IDEX-ում այս տարվա Հայաստանի տաղավարն է։ Ճիշտ հասկացաք, մենք աշխարհին մեր զենքերի փոխարեն բուկլետներն ենք ցուցադրում։ Էն ադրբեջանցիքի տաղավարը ես ցույց չտամ, բայց տեսած կլինեք՝ լիքը զենքեր, աթսներ և այլ։

Ես լավ առաջարկ ունեմ. քանի որ ցուցահանդեսը մինչև փետրվարի 25-ն ա, իսկ հայկական ՄՐՑՈՒՆԱԿ աթսները դեռ տեղ չեն հասել, բերում եք մի հատ երկար ձող, Բարձր տեխնոլոգիաների նախարար աշակյանի հակոբին հագցնում եք էդ ձողի վրա, տակը փոքրիկ ցուցանակի վրա գրում «LOPAZ DALBAYOB 2021» ու թողնում մնացած 3 օրը տենց ցուցադրվի։ Թող ադրբեջանցիները գնան-գան, նայեն ու գլուխ ջարդեն, թե հայերը էս ինչ նոր զենք են հնարել։

Hakob Arshakyan, այ լոպազ, հայկական արտադրության մրցունակ աթս-ներդ ո՞ւր են, տեղական արտադրության մինամյոտներդ ու սնարյադներ ու՞ր են, արա, այ դիլետանտ ուսապարկ»։


«Գրելուցս մի ժամ հետ հակոբ արշակյանի նախարարությունը պարզաբանում ա տարածում, որ հայկական ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի լոգիստիկ խնդիրների պատճառով։ Շատ կզարմանայի, եթե դուք մի բան կազմակերպեիք ու հաջողեիք։ Որովհետև յուրահատուկ տաղանդ ա պետք ընդամենը 4 օր տևող ցուցահանդեսին էն կարգի չհասցնեք, որ զենքի տեղը բուկլետ ցուցադրեք։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ԼՈԳԻՍՏԻԿ խնդիրների պատճառով ցուցանմուշները տեղ չի կարում հասնի... բա էդ դեպքում էն բուկլետները տարել, շարել էիք, որ ի՞նչ անեիք։ Դուբայում ֆռֆռայիք, հետ գայի՞ք։ Հենա դուք էլ նստեիք ինքնաթիռ, հետ գայիք։ Որ մնացիք, ծաղրի առարկա դարձաք, լա՞վ էր։ Կամ ի՞նչ ասել ա՝ լոգիստի խնդիրների պատճառով չի հասել։ Ուղտերո՞վ էիք ուղարկել էդ ցուցանմուշները։

Շատ լոպազ եք, շատ։ Դատարկ, հպարտ ու լոպազ։ Յուրահատուկ պառոդ եք»,- գրել է Արամ Գևորգյանը։


Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.

«Աբու Դաբիի ցուցահանդեսին պետքա սրանց տանեին՝ որպես Հայաստանի զանգվածային ոչնչացման կենսաբանական զենք:

Տեխնիկական բնութագիր՝ թունավորում և ապականում են ցանկացած պետություն և ժողովուրդ»:


Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանը գրել է.

«Նորմալ է, որ «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարում միայն ջրի շշեր են և բուկլետներ, քանի որ կապիտուլյանտ իշխանությունը զենքի կարիք չունի, նպատակ չկա Հայաստանը պաշտպանելու, անվտանգություն ապահովելու, իրենցը հանձնելն է և կոշիկ լիզելը, իսկ դրա համար ջուրն ու բուկլետը լրիվ բավարար է...

Ողբերգական է այն, որ միջազգային հարթակներում այդ ապիկար կապիտուլյանտները ներկայացնում են պետություն՝ բոլորիս անունից...»:


Armday.am կայքի խմբագիր Տաթև Այվազյանը գրել է.

«Մինչ ԱԱԾ-ն մինչև վերջին Գագիկ Սողոմոնյանին կբռնի, մենք` որպես պետություն խայտառակվում ենք աշխարհով մեկ:

Հասկանու՞մ եք, որ այս մարդիկ անգամ ցուցահանդեսի մասնակցել չեն կարող, հասկանու՞մ եք, որ բուկլետ բաժնելը` դա միակ հոգեհարազատ գործն է, որ կարող են անել այս իշխանությունները: Նախարար Հակոբ Արշակյանի բաժանած բուկլետը վերցնող էլ չկա:

Պատերազմի օրերին, երբ ԱԺ փոխխոսնակ՝  Ալեն Սիմոնյանին ընկերներիցս մեկը խնդրել էր օգնել, որ գոնե բարեխոսեն`պետական մակարդակով հյուրանոցներին հորդորեն, որ մատչելի գներ առաջարկեն Արցախից ժամանած մեր հայրենակիցների` ժամանակավոր բնակության համար, բայց  Ալենը պատասխանել էր, որ նախ դա հնարավոր չի, քանի որ արցախցին, որ մտնի հյուրանոց կարողա էլ դուրս չգա, և հետո ինքը ավելի կարևոր գործով է զբաղված ՝ այն է «телеканал дождь» - ի հետ բանակցությունը, որ «մեր» մասին լավ բաներ գրեն: Իհարկե դա էլ Ալենի մոտ չստացվեց:

Արա Սաղաթելյանը քաղբանտարկյալ է , քանի որ չգործող հոդվածի հիման վրա մարդկանց մեղադրանք է առաջադրվել:

Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանը ո´չ միայն պատերազմի առաջին օրերից Արցախում էր ու զուգահեռաբար Երևանում արցախցիներին էր տեղավորում հյուրանոցներում, այլև միջազգային բոլոր կարևոր լրատվամիջոցներով աշխարհին իրազեկում էր, որ Ադրբեջանն օգտագործում է արգելված զինատեսակներ:

Եվ այո՛ Արիկի պապը՝ գեներալ Սաղաթելյանը, մի լավ սիլլա կտար ուսադիրը պղծող այս կառույցի յուրաքանչյուր անդամի:

ԱԱԾ - ի ֆեյք «բռնելու» գործառույթը դեռ երկար տարիներ կհիշենք ՝ որպես այդ կառույցի խայտառակում, իսկ Ֆելիքս Դերժինսկին վերևից նայում ու հայհոյում է իր ստեղծած ЧК - ն(чрезвычайная комиссия) ,շրջիկ կրկեսի վերածելու հանար: 

Ամեն դեպքում Gagik Soghomonyan #неуловимый

Հ.Գ անդրանիկ քոչարյան ձեր իշխանությունը մի հատ ֆեյք չի կարողանում բռնի, էդ դասսալիքներով ո՞նց եք կրակելու ժողովրդի վրա»:


Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Նիկոլի իշխանության հերթական խայտառակությունը. IDEX-2021-ի Հայասատանի դատարկ տաղավարը (լուսանակր)

Մեծ աղմուկ բարձրացավ, երբ բացահայտվեց, որ Աբու Դաբիում փետրվարի 21-25 անցկացվող IDEX 2021 ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցող Հայաստանի տաղավարը դատարկ է...

Քիչ առաջ դավաճան Նիկոլի մտերիմներից մեկի՝ Հակոբի "պարոն փետրվարի 31"-ի կողմից ղեկավարվող ԲՏԱ նախարարությունը պարզաբանել է, որ ինչ-որ լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի ու հիմա նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն...

Սա ևս մեկ ապացույց է, որ ազգադավ Նիկոլն ու իր թիմի ապիկար ներկայացուցիչները ոչնչի պիտանի չեն... Սրանք նույնիսկ մի ցուցահանդեսի պատշաճ չեն կարող մասնակցել...

Իշխանության գալուց ի վեր, սրանք իրենց դիլետանտիզմով և լկտի պահվածքով, ինչպես նաև երկիրը կապիտուլյացիայի տանելով միայն խայտառակել են Հայաստանը...

Ի դեպ, "պարոն փետրվարի 31" նախարարի այս տապալման համար ո՞վ է փոխհատուցելու Հայաստանի  դատարկ տաղավարի համար, որի վրա պետբյուջեից ծախսվել էր 40 միլիոն դրամ...

Հ.Գ.Հայկական զինատեսակները Աբու Դաբի չհասան, բայց ԲՏԱ նախարարը այնտեղ է...»:


Շիրազ Խաչատրյանը գրել է.

«IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ տգետների փնթի աշխատանքի վերաբերյալ»:


Ապրես Զոհրաբյանը գրել է.

«Լրահոսին մի հպանցիկ հայացք ես նետում և պարզվում է՝ ՀՀ -ը բուկլետներով մասնակցել Դուբայի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին չնայած , որ այդ առիթով  պետ բյուջեից մսխվել է 40 միլիոն։Հետո պարզվում է, որ ամիսներ շարունակ ՀՀ մաքսատան պահեստներում լռվել է Ֆրանսիայից եկած 9 տոննա հումանիտար բեռը ու հասկանում ես , որ աղմկահարույց ֆեյք gagik soghomonyan -ի բնութագիրչները այս իշխանությունների հասցեին մեղմասացություններ են»:


Բելլա Լալայանը գրել է.

«անցյալ տարի ԱԱԾ սատանա էր բռնում քաղաքում,

հիմա էլ ֆեյքա բռնում ..

իսկ  էդ նույն ժամանակ,  Աբու-Դաբիում  կազմակերպված  ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին  մասնակցող Հայաստանի տաղավարը դատարկ է՝

թե բա՝  ցուցանմուշները չեն հասցրել բերեն..

դիրքում  բուքը  քշում-տանում է դիրքապահների վրանները՝  տղաներին թողնելով   սառնամանիքի բերանին...

թե բա՝ գրառման համար բերման են ենթարկել..

էրդողանը պատրաստվում է գալ Շուշի, որ  ալիևի հետ  միասին թուրքի  հայատյաց քաղաքականության դպրոցի հիմնարկեքին մասնակցի...

թե  բա՝  Արցախցին ռուսաց լեզու է սովորում

էն #անդոնն էլ  թե  դիրքավորվել ենք՝ կրակելու ենք ժողովդրի վրա ..

հը ,

ովհայհպարտժող ջան

բավարարված եք,  թե քանի դեռ  թուրքի հետ սահմանը  բաց չէ, դեռ լիակատար երջանկությունը   վրա չի հասել? 

շնաբարո_դուրսպրծուկի_թագավորություն

ժեխի_բոստան»:


Վահագն Մխոյանը գրել է.

«Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։»

Թարգմանում եմ․ «չէինք ֆայմել ինքնաթիռի թռիչք կազմակերպենք, վերջին պահին ենք հիշել, էդ էլ արդեն ուշ էր»։


Արմինե Ղազարյանը գրել է.

«Բոլոր ոլորտները սրանք վարի են տալիս։

 Աբու Դաբիում տեղի ունեցած խայտառակության հետքերով. ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, թե IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում  ցուցանմուշների  բացակայության պատճան այն է, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները ժամանակին չեն հասել Աբու Դաբի։

Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը հայկական տաղավարը եղել է դափ դատարկ, իսկ նախարար Հակոբ Արշակյանը բուկլետներ է բաժանել:

Լուսանկարում Հայաստանի ու Ադրբեջանի տաղավարներն են: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին»:


Արթուր Եղիազարյանը գրել է.

«Հիշու՞մ եք Խրիմյան Հայրիկի՝ թղթե շերեփի մասին այլաբանական պատմությունը։

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում 2 տարին մեկ անցկացվող սպառազինությունների և զինտեխնիկայի  աշխարհի ամենամեծ ցուցահանդես "International Defence Exhibition"-ում այս տարի Հայաստանը մասնակցում է բուկլետների ցուցադրումով, առանց որևէ արտադրանքի նմուշի։ Աշխարհին, հայրենական արտադրության սպառազինության ու զինտեխնիկայի փոխարեն՝ բուկլետներ ենք ցուցադրում։ Իսկ Ադրբեջանի տաղավարը հագեցած էր տարատեսակ զինամիջոցներով ու ԱԹՍ-ներով։ Ըստ ձեզ՝ ու՞մ լրջորեն բանի տեղ կդնեն այս ցուցահանդեսում։

Հիշեցի մի հին անեկդոտ։ Մեկը գնում է ձկնորսության, բայց մոռանում է հետը խայծ վերցնել։ Չիմանալով ինչ անել՝ վերցնում է մի փոքրիկ թղթի կտոր, վրան գրում «Որդ», ամրացնում է կարթի կեռիկին ու նետում լիճը։ Որոշ ժամանակ անց՝ նկատում է, որ կարթի թելը ձգվում է։ Կարծելով, որ մի հիմար ձուկ «խայծը» կուլ է տվել՝ կարթն արագ քաշում է դեպի ափ։ Թելը արագ արագ հավաքում է ու վերջում տեսնում, որ կեռիկին ամրացած է փայտե տախտակի մի փոքր կտոր, որի վրա գրված է «Ձուկ»։

Հ.Գ. Անկեղծ՝ իրականում խոր ցավ եմ ապրում իմ երկրի համար ...»:


Իրինա Դանիելյանը գրել է.

«Ասում եք պատերազմում ոնց պարտվեցինք, հենց այսպես։ Դասալիք բուկլետները ինչ գիտեն զենքն ինչ է, որ մի հատ էլ ներկայացնեին»։



Աղբյուր՝ AntiFake.am​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն