
Ընդդիմության ակցիայից առաջ ոստիկանությունը շրջափակել է Կառավարության մասնաշենքերը:
Ակցիային կարող եք հետևել ուղիղ եթերով:
11:49
Ոստիկանությունը բերման է ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիներին:
12:12
Բերման ենթարկվող քաղաքացիների թիվն աճում է: Գործադրվում է ոստիկանական ուժ:
12:27
Ոստիկանության մեծաքանակ ուժերը շրջափակման մեջ են առել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին:
12:52
Ոստիկանները գետնին տապալեցին իր մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողին:
13:09
«Նիկոլ, դավաճան», «թուրքի ծնունդ», «դավաճան հայվան», «ամբողջ կյանքում սողեսող ես քայլելու». Նիկոլ Փաշինյանն անցավ ցուցարարների վանկարկումների ուղեկցությամբ:
13:29
Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Կառավարական 3-րդ մասնաշենքից, իսկ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: