Ոստիկանության գործողությունների հետևանքով Իշխան Սաղաթելյանը մարմնական վնասվածք է ստացել. ՀՓՇ

article-image

Ոստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով  բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:

«Սաղաթելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք ստացավ: Սակայն նրան հաջողվեց հասնել ՀՅԴ գրասենյակ, որտեղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին: Բոլորը հատ-հատ պատասխան են տալու: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, նա չի մնալու իր աթոռին»:

Այնուհետև նա կոչ արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո և ոստիկանական բազմաթիվ ուժերի օժանդակությամբ մտավ կառավարական 3-րդ մասնաշենք, որից հետո ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել բազմաթիվ քաղաքացիների:

Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել էին նաև ՀՀԿ-ի գրասենյակը՝ խոչընդոտելով քաղաքացիների ելումուտը գրասենյակ:

Կառավարության շենքի տանիքին այսօր դիպուկահարներ էին տեղակայվել»,- ասված է հայտարարության մեջ:
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն